Լուվրը կորցրել է աշխարհի ամենաթանկ նկարը
Աշխարհի ամենաթանկ նկարը՝ Լեոնարդո դա Վինչիի վրձնին պատկանող «Աշխարհի փրկիչը» կտավը կորել է Լուվրի Աբու Դաբիի մասնաճյուղից։ Այս մասին հայտնում է New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նկարը դեռևս 2018 թվականի սեպտեմբերին պետք է ցուցադրվեր Աբու Դաբիի Լուվրում, սակայն ԱՄԷ մայրաքաղաքի իշխանությունները ցուցադրությունն անհայտ պատճաներով հետաձգել էին։
Կտավի գտնվելու վայրը հայտնի չէ։
Կտավը 2017 թվականի նոյեմբերին աճուրդով վաճառվել էր 400 մլն դոլարով։ Այն ձեռք էր բերել սաուդցի արքայազն Բադեր բին Աբդուլլա բին Մուհամմադ բին Ֆարհան Ալ Սաուդը։