«Չկա քեզ նման երկրորդը»․ Համացանցի օգտատերերը հիացած են Սիրուշոյի ժողովրդական երգի կատարմամբ (Տեսանյութ)
Այս թեմայով
- Սիրուշո. «Տարին դժվար էր. քանդվեց դարերով եկած պատմություն, հպարտություն, արժեհամակարգ․․․»
- Սիրուշոն ներկայացրել է իր բրենդային առաջին տիկնիկը
- «Վերադառնում ես Հայաստան, կարդալով նորությունները, մարտի 8-դ չի գալիս, իսկ սա դարձել է մեր իրականությունը». Սիրուշո
- Քաղաքականությունն ինձ երբեք չի հետաքրքրել ու գրավել, բայց երկրի ճակատագիրը` միշտ․ Սիրուշո
Հայտնի երգչուհի Սիրուշոն հաճախ է զարմացնում եւ ուրախացնում իր երկրպագուներին սոցցանցերում տեղադրված հետաքրքիր հրապարակումներով: Թեեւ նրա ոչ բոլոր երկրպագուներն են հնարավորություն ունենում ներկա գտնվելու նրա շրջագայություններին, նա նրանց տխրել չի թողնում՝ տեղադրելով համերգային ծրագրից հատվածներ:
Նշենք, որ սիրված երգչուհին այժմ գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ աշխատում է մի քանի ծրագրի վրա։
Իր Instagram-ում Սիրուշոն նոր տեսանյութ է հրապարակել, որում գտնվում է ձայնագրման ստուդիայում։
«Այս երգը չէի ձայնագրում, բայց գլխարկն իրենն արեց», - հոլովակին կից գրել է երգչուհին։
Երկրպագուները հրապարակմանը կից մեկնաբանությունների հատվածք ողողել են դրական ու ջերմ գրառումներով․ «Չկա Ձեզ պես 2-րդը, Սիրուշո ջան, Դուք բացառիկ երգչուհի եք», «էսքան քաղցր ձա՜յն», «Այս երգը երգում էր պապս, Շնորհակալություն, որ ինձ մանկություն տեղափոխեցիք»։