Գիշերային ժամերին հաճախ զուգարան գնալու ցանկության պատճառները
Այս թեմայով
Ճապոնիայում սրտաբանները պարզել են, թե ինչու են որոշ մարդիկ գիշերը միզելու անզուսպ ցանկությունից արթնանում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ»-ն:
Ճապոնացի սրտաբանների խոսքով, նրանք վերլուծել են մոտավորապես հազար ճապոնացիների առողջությունը և հայտնաբերել, որ գիշերը զուգարան հաճախակի այցելելը կարող է լինել հիպերտոնիայի՝ արյան բարձր ճնշման, վաղ ձևի նշան:
Բացի այդ, կարիքը հոգալու գիշերային ցանկությունը կարող է պայմանավորված լինել մարմնի ավելցուկային հեղուկով, որը մեծ քանակությամբ աղի ընդունման հետևանք է: