Ռամզան Կադիրովը դարձել է «Իսլամի հերոս» և «Երուսաղեմի աստղի» ասպետ
Այս թեմայով
Չեչնիայի մայրաքաղաքում տեղի է ունեցել հանրապետության ղեկավարի հանդիսավոր ընդունելություն «Իսլամ՝ գթասրտության և խաղաղության ուղերձ» միջազգային կրոնական համաժողովի շրջանակներում: Այս մասին հաղորդվում է տարածաշրջանային առաջնորդի պաշտոնական կայքում:
Գրոզնիի «Սաֆիա» Հանդիսությունների պալատն ընդունել է պատվավոր հյուրերի, որոնց շարքում է եղել նաև Համաշխարհային իսլամական լիգայի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդուլքարիմ Ալ-Իսսան: Հենց նա է կատարել առաքելությունը, որը նախասահմանվել է սիմպոզիումի որոշմամբ՝ հայտարարել է Ռամզան Կադիրովին «Իսլամի հերոս» կոչում շնորհելու մասին:
Եվս մեկ պարգև Չեչնիայի հանրապետության ղեկավարին փոխանցվել է Պաղեստինից՝ պետության նախագահ Մահմուդ Աբասի որոշմամբ: Պաղեստինյան առաջնորդի խորհրդական Մահմուդ Հաբաշը Ռամզան Կադիրովին շնորհել է պետական բարձրագույն պարգևներից մեկը՝ «Երուսաղեմի աստղ» շքանշանը: