Նազենի Ղարիբյանի նշանակումը հակասում է սահմանադրական ընդհանուր սկզբունքի գաղափարին
Մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը Հայաստանի և Ֆրանսիայի քաղաքացի է հանդիսանում։ Սահմանադրական ընդհանուր սկզբունքի գաղափարից ելնելով՝ նա չպետք է նշանակվեր նախարարի ժամանակավոր պաշտոնակատար, քանի որ կառավարության անդամի համար սահմանվում են պատգամավորի համար նախատեսված չափանիշներ, որով պահանջվում է, որ անձը պետք է լինի միայն ՀՀ քաղաքացի։
Երեկ Նազենի Ղարիբյանը Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանի լիազորությունները դադարեցրել էր։ Օրբելյանին աշխատանքից ազատելը նախարարությունը հիմանվորել էր նրանով, որ ՊՈԱԿ-ների մասին օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն տնօրենի պաշտոնը զբաղեցնելու հետ մեկտեղ անձն իրավունք չունի զբաղեցնել մեկ այլ պաշտոն՝ բացի մանկավարժական, ստեղծագործական և գիտական աշխատանքից:
Հիմա հարց է առաջանում, եթե Նազենի Ղարիբյանը այսքան ուշադիր է օրենքի պահանջների կատարման հարցում, ապա ինչու՞ է շարունակում պաշտոնավարել։ Գուցե մի ազատման դիմում էլ ինքը գրի։