ՀՀ վարչապետն ու Արցախի նախագահը հեռախոսազրույց են ունեցել. քննարկել են Փաշինյան-Ալիեւ հանդիպումը
Այսօր տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի միջեւ:
ՀՀ վարչապետի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանի վարչապետ Ն. Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Ի. Ալիեւի միջեւ մարտի 29-ին Վիեննայում կայացած հանդիպման արդյունքները:
Անդրադարձ է եղել նաեւ մարտի 12-ին Ստեփանակերտում կայացած Հայաստանի եւ Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ընթացքում ձեւավորված օրակարգի հետագա իրականացման հետ կապված հարցերին: