Պետերբուրգում արհեստական ինտելեկտով սրճարան կբացվի
Պետերբուրգում կբացվի արհեստական ինտելեկտի եւ Microsoft Azure վիրտուալ ամպում բլոկչեյն համակարգի օգտագործմամբ Ռուսաստանում առաջին սրճարանը՝ հայտնում է ABNews-ը։ Նոր հաստատությունը կկոչվի «Աստամանյանա»։
«Աստամանյանան» միայն հաճախորդների զգացմունքները գնահատելուց հետո նրանց ըմպելիքներ կառաջարկի։ Օրինակ, հոգնած մարդուն նեյրոցանցը կառաջարկի կրկնակի էսպրեսո, իսկ ուրախ մարդուն՝ նարնջի հյութ։
Բացի այդ, արհեստական ինտելեկտը կգուշակի հաճախորդների թիվը, որպեսզի օպտիմալացնի հերթափոխերը եւ պահեստից սննդի մատակարարումները։
Սրճարանի բացումը նախատեսված է 2019թ․ ապրիլին։