Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է անցկացնում ՄԽ համանախագահների և Անջեյ Կասպրչիկի հետ
Վիեննայում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է անցկացնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Այս մասին հայտնում է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
Հիշեցնենք, որ վաղը նախատեսված է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Հանդիպումը տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: