Դոլարը գնվում է 484 դրամով, եվրոն՝ 542. արտարժույթների փոխարժեքները
Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները մարտի 27-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի:
Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 484 դրամ նվազագույն և 485.50 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 487.50 դրամ նվազագույն և 488.50 դրամ առավելագույն փոխարժեքով:
Մեկ եվրոն գնվում է 542 դրամ նվազագույն և 547 դրամ առավելագույն փոխարժեքով, իսկ վաճառվում՝ 550 դրամ նվազագույն և 554 դրամ առավելագույն փոխարժեքով:
Ռուսական ռուբլին գնվում է 7.30 դրամ նվազագույն և 7.53 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 7.63 դրամ նվազագույն և 7.80 դրամ առավելագույն փոխարժեքով: