1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 27 հունիսի 2019թ., 00:00
Մենք ձեզ 2016-ին ցուց տվեցինք, որ կարող ենք հարցը լուծել այլ ճանապարհով. Հասանով Նոր փոփոխություն. ԱՄՆ օժանդակությունը Հայաստանին կավելանա 7,4 մլն դոլարով եւ կկազմի 80 մլն դոլար Ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք ազատագրել մեր հողերը․ Ալիև Երևանի 2800-ամյակի այգու սալահատակը ԵՄ-ն պատրաստ է շարունակել օժանդակել Հայաստանին՝ տարբեր ոլորտներում առաջընթաց արձանագրելու գործում. Տոյվո Կլաար Երեք բնակարան, ահռելի դրամական միջոցներ. դատավորի և նրա կնոջ կարողութան գաղտնիքը Ֆրանսիայում աճուրդի կհանվեն Շառլ Ազնավուրի սիրային նամակները Անգելա Մերկելը կրկին ցնցվել է պաշտոնական միջոցառման ժամանակ (տեսանյութ) Հնդկաստանը հասկացրել է Պոմպեոյին, որ չի հրաժարվի Մոսկվայի հետ պաշտպանական համագործակցությունից Բուրիաթիայում վթարված ինքնաթիռի ուղևորը տեսագրել է վթարի պահը (տեսանյութ) Խոշոր հարկատուների տարօրինակ հարկային վճարումները Անլր­ջու­թյուն և պե­տա­կան մտա­ծե­լա­կեր­պի բա­ցա­կա­յու­թյուն. Գ. Համբարյանը՝ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության գործողությունների մասին ԱՄՆ-ն վերջնագիր է ներկայացրել Թուրքիային ԵԽԽՎ-ն նոր գլխավոր քարտուղար ունի Ստոլտենբերգը չի բացառել, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի դեմ վահան կստեղծի Ռոբոտները մարդկության թիվ մեկ հակառակորդ Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը երկրի կառավարությանը զուսպ գործողությունների կոչ է արել ԱԻՆ-ում 40 հաստիք ավելացել է. Լրացուցիչ 95.6 մլն դրամ ԱԻՆ-ին Մոսկվան մտադիր է մինչեւ տարեվերջ Թուրքիային հանձնել Ս-400 համակարգերը Պայմանագրեր են կնքվել հարձակվողական նոր զինատեսակներ ձեռք բերելու վերաբերյալ Նվազագույն աշխատավարձը կբարձրանա Վարիկոզ հիվանդություն. որո՞նք են պատճառներն ու բուժման ձևերը Տնտեսության իրական հատվածում խղճուկ վիճակ է Հայաստանի Հանրապետությունը դե ֆակտո նախագահ չունի. Էդուարդ Շարմազանով Վտանգավոր խաղեր վիճակագրության հետ. ինչքան կուզենք, այնքան կխփենք «Աէրոֆլոտը» կբարձրացնի վառելիքի հավելավճարը նաեւ դեպի Հայաստան չվերթների համար Քոչարյանի կալանավարումը ցնծությամբ են ընդունել Ադրբեջանում եւ ... Ահա թե ովքեր են վերադառնում դատախազություն՝ տասը տարի առաջ համակարգից դուրս մնացածները Տնտեսական հեղափոխություն. ձեռքերի ճարպկություն եւ ոչ մի խաբեություն Դավիթ Շահնազարյան. «Այս իշխանությունը վաղուց իրեն դրել է Սահմանադրության և օրենքների շրջանակներից դուրս» (տեսանյութ) Վրացական լարին կտրուկ արժեզրկվում է Իբիցայում ծեծել են ադրբեջանցի զբոսաշրջիկի և նրանից գողացել ավելի քան 1 մլն դոլար արժողությամբ ժամացույցը (տեսանյութ, լուսանկարներ) Ռուսաստանը Վենեսուելայից դուրս է բերում իր ռազմատեխնիկակական մասնագետներին «Մեկնում եմ իմ պատմական հայրենիք, կտեսնվենք այնտեղ». Միխայիլ Գալուստյանը Հայաստան է գալիս (տեսանյութ) ԱՄՆ-ը շահագրգռված չէ Իրանի հետ երկխոսությամբ Հարկային արտոնություններ, գույքի օտարում, բանակից տարկետում․ գործադիրի նիստը Ի՞նչ է պատահում, երբ փորձում են ձեռքով ձուկ որսալ Զոհրաբ Մնացականյանը ԵՄ հատուկ ներկայացուցչին ներկայացրել է Մամեդյարովի հետ խորհրդակցությունների մանրամասները Ռուսաստանում թույլատրվել է օփիումի կակաչ աճեցնել Հիմա ռուսամե՞տ եք, թե՞ ռուսաֆոբ. Ռուբեն Ռուբինյանը չի տիրապետում ընդհանուր իրավիճակին Մեսսիի իրանցի նմանակը խաբեությամբ գայթակղել է բազմաթիվ աղջիկների և սեռական հարաբերություններ ունեցել նրանց հետ Վարչապետը դեռ հնարավորություն ունի շտկել ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը և ասել՝ Վահե ջան, առաջնորդվի՛ր Սահմանադրության և իրավունքի գերակայությամբ․ Արթուր Ղազինյան Ընձառյուծը կորել և հայտնվել է ՌԴ-ի և Չինաստանի սահմանին 7 երկրների պատվիրակություններ լքել են ԵԽԽՎ-ն Անոմալ շոգ Եվրոպայում. գերմանացին մերկ զբոսանքի է գնացել իր սկուտերով Տպավորություն է ստեղծվում, որ Նիկոլի շահն առաջնային է համընդհանուր շահից․ Ստեփան Դանիելյան 8 տարի անց գործարկվել է Վան-Թեհրան գնացքը ԱՎԾ-ի տվյալներով՝ ՀՀ-ում կանանց միջին աշխատավարձը ցածր է տղամարդկանց աշխատավարձից 32,5 տոկոսով Եվրոպան Իրանին կոչ է անում պահպանել միջուկային համաձայնագիրը Գամբիայի նախկին նախագահը բռնաբարել է կանանց Ովքեր են Մեծ Բրիտանիայի վարչապետի թեկնածուները. Հանթը սիրում է լամբադա պարել, Ջոնսոնը՝ ավտոբուսների մոդելներ ստեղծել Սամվել Ալեքսանյանը սկսել է գնել «Փակ շուկայի» հարակից տները Կանադայում թռիչքի ժամանակ քնած կնոջը «մոռացել են» ինքնաթիռում «Շպրտելու եմ դեմքներին». Սասուն Միքայելյանը վայր կդնի՞ մանդատը Գազը հունվարի 1-ից կթանկանա Արցախում կադրային վերադասավորումները կշարունակվեն Սահմանադրության օրը՝ հերթական ինդիկատորը. Վեթինգից առաջ ուժի դրսեւորման հերթական ցույցն է լինելու «Իմ քայլը» հարցաքննելու է մարզպետներին. սպասվում են պաշտոնանկություններ. Փաշինյանը փնտրտուքի մեջ է ԵՊՀ-ում ճանապարհ են հարթում նոր ռեկտորի հաղթական մուտքի համար. փայ կհասնի նաեւ «Ռեստարտի» Դավիթին Հնդկաստանի 2 քաղաքացիներ ծեծել են իրար. նրանցից մեկը կտրել է մյուսի ականջը Ռուսական կողմը «ատչոտ» կպահանջի Դավիթ Ադյանը՝ եղբոր՝ ԱԱԾ-ի հետ գործարքի գնալու մասին. ո՞րն էր Սանասարյանի դեմ ցուցմունքի գինը Ռուսաստանի հարավում հայերը մահմեդականություն են ընդունում Սամվել Բաբայանի կողմնակիցների ստորագրահավաքն անցել է անհրաժեշտ շեմը. նոր զարգացումներ կլինեն Վեթինգի հարցը մտնում է ավարտական փուլ. արդեն կա որոշում. ո՞րն է ամենաինտրիգային խնդիրը 5 միրգ մազաթափության կանխարգելման ու գլխամաշկի սնուցման համար Սամվել Ալեքսանյանի ընտանիքից հետ կվերցվի նախկին մանկապարտեզի շենքը «Բարի գալուստ Հայաստան»․ Հենրիխ Մխիթարյան 5 պարզ միջոց ծերացման գործընթացը դանդաղեցնելու համար Որ հիվանդությունները կարող են հանգեցնել ավելորդ քաշի քաշի կուտակման Անժելա Սարգսյանը` սեքս սկանդալի, ինքնասպանության ցանկության ու «Կյանքի խոսքի» մասին Ռուսաստանից Վրաստան տոմսերը մեկ երրորդով թանկացել են Youtube-յան տեսահոլովակի շնորհիվ ԱՄՆ-ում կոյուղուց բադիկների են փրկել (Տեսանյութ) Հնարամիտ օրանգուտանները փրկվում են տապից (Տեսանյութ) Պորոշենկոյի նախկին խորհրդականի մոտ խուզարկություններ են անցկացվել Զելենսկին հրահանգել է ուկրաինական բանակը համապատասխանեցնել ՆԱՏՕ-ի չափանիշներին «Քանաքեռ-Զեյթունի օպերն իմ գլխին սարքել ա». 36-ամյա տղամարդը ինքնավնասում է կատարել Դավիթաշենի կամրջի վրա Rammstein-ը կոկաինի բույրով օծանելիք է թողարկել Կրկնակի օլիմպիական չեմպիոնուհի Յանա Եգորյանը ռուսաստանցիներին հորդորել է այցելել Հայաստան Պայթյուն Վիեննայում. 2 շենք է փլուզվել
Հարցում

Բանկոմատներից հափշտակությունների գործով մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի 20-ամյա քաղաքացուն. ՔԿ

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչությունում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ «Կոնվերս Բանկ» ընկերության բանկոմատներից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակության դեպքերի հանգամանքների բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ։

Մեկ մեղադրյալի՝ Ռուսաստանի 20-ամյա քաղաքացու մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Երևան Սիթի» սուպերմարկետի տարածքում գործող, «Կոնվերս բանկ» ընկերությանը պատկանող վճարային տերմինալից 2018թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, կանխիկացվել և հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի գումար:

Դեպքի առթիվ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում 2018թ. օգոստոսի 18-ին հարուցվել էր քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որի նախաքննությունը շարունակվել է կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում:

Ըստ հաղորդագրության, որոշում է կայացվել հիշյալ քրեական գործը միացնել միևնույն եղանակով կատարված հափշտակությունների վերաբերյալ ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործին:

«Քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել, որ 2018թ. օգոստոսի 17-ից մինչև օգոստոսի 18-ն ընկած ժամանակահատվածում նմանատիպ դեպքեր տեղի են ունեցել նաև Երևանում և Կոտայքում տեղադրված «Կոնվերս Բանկ»-ի՝ շուրջ մեկ տասնյակից ավելի բանկոմատներից: Ձեռնարկված քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել են հափշտակության մի շարք հանգամանքներ՝ մեխանիզմը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը, ով հանդիսանում է ՌԴ քաղաքացի՝ ծնված 1998 թվականին», - ասված է հաղորդագրությունում:

Կոմիտեն նշում է, որ քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 20-ամյա երիտասարդը, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ «Կոնվերս Բանկ» ընկերությանը պատկանող բանկոմատներից հափշտակություններ կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով ինքնությունը չպարզված անձի հետ, վերջինիս կազմակերպմամբ, 2018թ. օգոստոսի 15-ին և 17-ին «Կոնվերս Բանկ»-ին պատկանող բանկոմատներից հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 17 միլիոն 200 հազար դրամ գումար:

«Այսպես, ինքնությունը չպարզված անձը, տեղյակ լինելով, որ «Կոնվերս Բանկ» ՓԲ ընկերության համակարգչային համակարգում ներբեռնված ծրագրի գործարկման արդյունքում ընկերության կողմից սպասարկվող բանկոմատներից 2018թ. օգոստոսի 15-ին և 17-ին թղթադրամների ելքագրում է կատարվելու, նպատակադրվել է կազմակերպել և ղեկավարել «Կոնվերս Բանկ» ՓԲ ընկերության առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակությունը, ինչի մասին վերջինս հայտնել է 20-ամյա երիտասարդին և նախնական համաձայնություն ձեռք բերել: Դրանից հետո 20-ամյա երիտասարդը, հետևելով իրեն տրված ցուցումներին, 2018թ. օգոստոսի 15-ին Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայում գտնվող «Կոնվերս Բանկ» ՓԲ ընկերության բանկոմատից հափշտակել է ՓԲ ընկերության համակարգչային համակարգում ներբեռնված ծրագրի գործարկման արդյունքում բանկոմատից ելքագրված ընդհանուր՝ 800 հազար դրամ գումար», - ասված է հաղորդագրությունում:

Բացի այդ, ըստ կոմիտեի, կրկին նույն անձի ցուցումով, խմբի կազմում գործող մեկ այլ անձի հետ, 2018թ. օգոստոսի 17-ին, նույն եղանակով, «Կոնվերս Բանկ» ընկերության՝ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում տեղակայված բանկոմատից հափշտակել է ելքագրված ընդհանուր 16 միլիոն 400 հազար դրամ գումար:

Գողոնի մի մասը հայտնաբերվել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1998թ. ծնված ՌԴ քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին [Առանձնապես խոշոր չափերով, հափշտակություն, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ] կետով: Նրա վերաբերյալ քրեական գործի մասն անջատվել է առանձին վարույթ, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

website by Sargssyan