Շարունակվում է զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքը. Դասախոսել է Սուրեն Պապիկյանը
ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի շրջանակում մարտի 26-ին ՊՆ վարչական համալիրում դասախոսությամբ է հանդես եկել ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:
ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարը հավաքի մասնակիցներին է ներկայացրել տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման զարգացմանն ուղղված քաղաքականության հիմնահարցերը, համայնքների զարգացման ծրագրերը եւ առկա խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվող համակարգային միջոցառումները: