Կաշառք ստանալու կասկածանքով Գյումրիում դպրոցի տնօրեն է ձերբակալվել
Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով քիչ առաջ ձերբակալվել է Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոցի տնօրեն Կարինե Լալազարյանը:
Այս մասին Tert.am-ին ասաց Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
Նա տեղեկացրեց, որ տնօրենը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 311 –րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու մեջ:
Նաիրա Հարությունյանը տեղեկացրեց, որ ժամեր առաջ կաշառք տալու միջնորդության կասկածանքով ձերբակալվել էր նույն դպրոցի գործավարուհին:
Թիվ 27 միջնակարգ դպրոցի գործավարուհին կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-309 –րդ հոդվածի 1 –ն մասով և 313 –րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու մեջ: