Բաքվում հրդեհ է բռնկվել առեւտրի կենտրոնում
Բաքվում երեքշաբթի հրդեհ է բռնկվել «Դիգլաս» առեւտրի կենտրոնում, հայտնում է Trend լրատվական գործակալությունը:
Գործակալության տեղեկություններով՝ դեպքի վայր են ուղղվում հրշեջ հաշվարկներ:
Առայժմ տեղեկություններ չկան հրդեհի պատճառների եւ տուժածների մասին: