Նեթանյահուն Գոլանի բարձունքներում պատրաստված գինի է նվիրել Թրամփին
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն Գոլանի բարձունքներում պատրաստված գինի է նվիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, այս մասին հաղորդում է ABC News-ը:
«Ես բերել եմ լավագույն գինին Գոլանի բարձունքներից: Ես հասկանում եմ, որ Դուք գինու մեծ սիրահար չեք, սակայն թույլ տվեք փոխանցել այն Ձեր ենթականերին», - ասել է Իսրայելի վարչապետը: Նա նաև կատակել է՝ ասելով, թե հույս ունի, որ ԱՄՆ-ում հետաքննություն չի սկսվի իր բերած նվերի հետ կապված:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Գոլանի բարձունքները իսրայելական տարածք ճանաչող հռչակագիրը:
«Սա պետք է տեղի ունենար տասնամյակներ առաջ», - ասել է ԱՄՆ նախագահը:
Հիշեցնենք, որ Թրամփն օրեր առաջ հայտարարել էր, որ ԱՄՆ-ի համար եկել է ժամանակը Գոլանի բարձունքներն իսրայելական տարածք ճանաչելու համար, ինչը, նրա կարծիքով, ռազմավարական նշանակություն ունի երկրի անվտանգության համար:
Ռուսաստանը, Գերմանիան, Իրանը, Սիրիան և Ֆրանսիան դեմ են արտահայտվել նման միակողմանի գործողություններին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իսրայելցի վարչապետը ժամանել է ԱՄՆ: