Առաջիկա օրերին Արարատյան դաշտում բացասական ջերմաստիճան չի կանխատեսվում. Գագիկ Սուրենյան
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ առաջիկա օրերին Արարատյան դաշտում բացասական ջերմաստիճան չի կանխատեսվում:
«Հարգելի գյուղատնտեսներ, ի պատասխան ձեր բազմաթիվ հարցումների, հայտնում ենք, որ առաջիկա 5 օրերին Արարատյան դաշտում բացասական ջերմաստիճան չի կանխատեսվում։
Գիշերային ժամերին նվազագույն ջերմաստիճանը Արարատյան դաշտում կտատանվի +1․․․+3 աստիճանի սահմաններում»,-գրել է նա։