Կադրեր են հրապարակվել Նորվեգիայի ափերի մոտ վթարված նավից (տեսանյութ)
Համացանցում հրապարակվել է Նորվեգիայի ափերին վթարված Viking Sky նավից կադրեր պատկերող տեսանյութը:
Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հիշեցնելով, որ նախօրեին խնդիրներ էին առաջացել Նորվեգիայի արևմտյան ափերի մոտ գտնվող զբոսանավի շարժիչի հետ կապված, որից հետո նավը կորցրել էր վերահսկողությունն, ու այն ստիպված են եղել ափ հասցնել փրկարար նավի օգնությամբ:
Նշվում է, որ ուժեղ քամու պատճառով փրկարարները չեն կարողացել նավում գտնվող ուղևորներին տեղափոխել այլ նավ: Նրանց ստիպված են եղել տարհանել ուղղաթիռի օգնությամբ:
Ներկա պահին տարհանումը ժամանակավորապես դադարեցվել է, նավը լքել է 463 ուղևոր, որը կազմում է ընդհանուր ուղևորների թվի մեկ երրորդը: Փրկարարները գործարկել են նավի 4 շարժիչից 3-ը: Այժմ այն կարող է ինքնուրույն շարժվել: