Ֆինլանդիայում հարձակվել են երկրի ԱԳ նախարարի վրա
Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում անհայտ անձը հարձակում է իրականացրել երկրի արտգործնախարար Թիմո Սոինիի նկատմամբ: Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ վկայակոչելով տեղի աղբյուրը, տղամարդը կրում էր «Օդինի զինվորներ» ազգայնական կազմակերպության խորհրդանշան պարունակող հանդերձանք: Կազմակերպությունը հայտնի է իր հակամիգրացիոն դիրքորոշմամբ:
Նախարարը գտնվելիս է եղել գյուղատնտեսական տոնավաճառում, որտեղ հանդիպում էր անցկացնում ընտրողների հետ: Նախարարի խոսքով՝ հարձակվողը մոտեցել է իրեն և փորձել ծեծի ենթարկել:
Նշվում է, որ Սոինին հարձակման հետևանքով չի տուժել և շարունակել է շփումն ընտրողների հետ: Տեղի ոստիկանությունը գետնին է տապալել հարձակման փորձ իրականացրած տղամարդուն: