Աֆրիկայում մոլեգնող ցիկլոնի հետևանքով ավելի քան 700 մարդ է մահացել
Աֆրիկայի հարավարևելյան շրջաններում մոլեգնող «Իդայ» արևադարձային ցիկլոնը աղետալի հետևանքների է հանգեցրել:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, Մոզամբիկում 417 մարդ է զոհվել, Զիմբաբվեում՝ 259, Մալավիում՝ 56: Այս մասին մարտի 23-ին հայտնել է տեղի եղանակային պայմանների պատճառով տեղի ունեցած աղետներին հետևող աղբյուրը:
Հաղորդվում է, որ զոհերի թիվը կարող է զգալիորեն մեծանալ: Տարերային աղետի հետևանքով ավելի քան 1.7 մլն մարդ է տուժել:
Տարբեր շրջաններում տասնյակ հազարավոր տներ են ավերվել: Խափանվել է էլեկտրականության և ջրամատակարարումը: Վտանգի տակ են գտնվում է 65 000 բնակիչ: