Նոր Նորքում թալանված վճարային տերմինալը հայտնաբերվել է Թոխմախի «Աղի լճեր»-ում
Այս թեմայով
- Կրակոցներ՝ Երևանում, «ռազբորկայի» մասնակիցների թիվն անցնում է 20-ից. Կրակել են «Կալաշնիկովից», «Մակարովից». Կա վիրավոր
- Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
- Դանակահարություն՝ Երևանում․ անչափահասները տեղափոխվել են հիվանդանոց
- Հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխել դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին
Մարտի 23-ին` ժամը 11։20-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Թոխմախում գտնվող «Աղի լճեր» կոչվող լճակում կասկածելի իր կա, հայտնում է Shamshyan.com-ը։
Դեպքի վայր է Ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը:
Ոստիկանները նշված լճակի մեջ հայտնաբերել են վճարային տերմինալ և այն դուրս բերելու համար դիմել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությանը։
Օպերատիվորեն ժամանել են հատուկ փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր ջրասուզակի օգնությամբ ու ճոպանի միջոցով վերամբարձ կռունկով վճարային տերմինալն այնտեղից դուրս են բերել։
Աղբյուրի փոխանցմամբ՝ նշված տերմինալն այս տարվա մարտի 13-ին անհայտ անձը կամ անձինք գողացել էին Նոր Նորք վարչական տարածքից։
Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։