Ռոմանոսին զանգի, ասա՝ էս ո՞ւմ պարտականությունն ա. Նիկոլ Փաշինյանը սատկած շներ տեսավ (Տեսանյութ)
Այսօր առավոտվանից մեկնարկել է համապետական շաբաթօրյակը։ Մաքրման աշխատանքներին է միացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝կնոջ և դուստրերի հետ միասին:
Երևանից Կոտայքի մարզ տանող ճանապարհին մաքրման աշխատանքներ կատարելիս, Փաշինյանն իր թիմի անդամներին հորդորեց.
«Սանիպետկայանա, ինչա, զանգեք, ասեք, թող գան հավաքեն ստեղից»:
Ավելի ուշ վարչապետը կոչ արեց զանգահարել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին ու հարցնել՝ էս ո՞ւմ պարտականություննա: Տարածքում Փաշինյանին հանդիպել էր ոչ միայն կեղտոտ տարածք, այլ նաև սատկած շներ:
Ավելի ուշ Կոտայքի մարզպետը միացավ շաբաթօրյակի մասնակիցներին: