Չեչեն կալանավորներն ի նշան բողոքի մեխեր են մտցրել իրենց որովայնների մեջ
Մորդովիայի № 5 գաղութում իրենց պատիժը կրող չեչեն կալանավորներն ի նշան բողոքի սեփական անձին վնասելու որոշ գործողություններ են կատարել:
Ինչպես հայտնում է minval.az-ը, տասը կալանավոր իրենց որովայնի մեջ մեխեր է մտցրել: Նրանք դա արել են ի նշան գաղութի անձնակազմի կողմից իրենց նկատմամբ ստորացումների դեմ բողոքի:
Հայտնի է, որ կալանավորներին բուժօգնություն է ցուցաբերվել:
Գաղութից հայտնել են, որ ներկայում հարցի առնչությամբ ստուգում է անցկացվում: Նրանք նաև մանրամասնել են, որ իրենց վնասած կալանավորներից գրավոր դիմումներ և պաշտոնական բողոքներ չեն ստացել: