1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 23 ապրիլի 2019թ., 00:00
Ռուսական դատարանը բավարարել է Միհրան Պողոսյանին 40 օրով կալանավորելու միջնորդությունը Grenke Сhess Сlassic․ Արոնյանը 38 քայլում հաղթեց Սվիդլերին Սերժ Սարգսյանն իր հրաժարականի որոշումը կայացրել էր մինչեւ Կարապետյանի հանդիպումը. Աշոտյանի պատասխանը՝ Միրզոյանին Եթե նույնիսկ պարզվեր Փաշինյանի վարորդի մորաքրոջ տղան է, դրա մեջ էլ վատ բան չկա. Դավիթ Անանյան Արթնացավ 27 տարի կոմայի մեջ գտնվելուց հետո ԱԱԾ–ն անսպասելի խուզարկություններ է կատարել կալանավայրում. մտել են «Զոն նայողի»–ի խուց Փարիզում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել Դոնալդ Թրամփը դժգոհ է տնտեսության աճը չնկատող լրատվամիջոցներից «Ռուսական օղին վերջ դրեց Պորոշենկոյի նախագահությանը». Haaretz-ը՝ Ուկրաինայի ընտրությունների մասին Ալժիրում ամենահարուստ գործարարը կալանվել է Ոստիկանությունը պարտավորվել է քրեական գործ հարուցել Ամուլսարի ճանապարհները շրջափակած ցուցարարների նկատմամբ. «Լիդիան» ՔԿ–ն իրազեկում է ներկայացրել պարտադիր զինծառայությունից խուսափած անձանց քրեական պատասխանատվությունից ազատելու կարգի մասին Պորոշենկոն չի բացառել հաջորդ նախագահական ընտրություններին իր մասնակցությունը Խախտվել է Մհեր Դերձյանի անմեղության կանխավարկածը. փաստաբան Նախագահն ստորագրել է վարչապետի «հակահեղափոխական» որակած օրենքը Անսանձ քամին մերկացրել է 54-ամյա Բելուչիի սլացիկ ոտքերը (լուսանկարներ) «Սանիթեքը» սպառնում է դիմել միջազգային արբիտրա՞ժ. Ըստ Մարությանի՝ «լավ կանի դրա փոխարեն քաղաքը մաքրի» Իրազեկում՝ պարտադիր զինծառայությունից խուսափած անձանց քրեական պատասխանատվությունից ազատելու կարգի մասին Փհենյանը պաշտոնապես հաստատում է Վլադիմիր Պուտին-Կիմ Չոն Ուն առաջիկա հանդիպման մասին տեղեկությունը Ռուսաստանի իրավապահներին են ներկայացվել Միհրան Պողոսյանի արտահանձնման համար անհրաժեշտ փաստաթղթերը Իրանի խորհրդարանը կառավարությանը հանձնարարում է հակազդել ԱՄՆ գործողություններին Ոստիկանությունը պարտավորվել է քրեական գործ հարուցել Ամուլսարի ճանապարհները շրջափակած ցուցարարների նկատմամբ Ուկրաինացի դատավորը հայց է ներկայացրել Պորոշենկոյի դեմ Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Վանեցյանի գործով ապացուցման բեռը դրվեց պատասխանող կողմի վրա Ապրիլի 24-ին «Սանիթեքը» կաշխատի 24-ժամյա ռեժիմով Ինչու խորհուրդ չի տրվում սմարթֆոնը մինչև 100% լիցքավորել ԻՊ-ն պատասխատավություն է ստանձնել Շրի Լանկայում պայթյունների համար Ադրբեջանի և ԵՄ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին նոր համաձայնագրում Արցախին վերաբերող կետ կա Չեխիայի պատգամավորների պալատը վավերացրել է ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ համաձայնագիրը «Իմ քայլի» փակ նիստում քննարկվել է քննիչ հանձնաժողովներ ստեղծելու հարցը․ Լիլիթ Մակունց Ինդոնեզիայում ընտրություններից հետո ձայների վերահաշվարկի ժամանակ ավելի քան 50 մարդ է մահացել «Միշտ երազել եմ այս դժվար օրն այստեղ լինել». Գոհար Ավետիսյանը Երեւանում է Գարիկ Մարտիրոսյանը դեռ 1997-ի՞ն գիտեր, որ Զելենսկին նախագահ է դառնալու Նազարբաեւը չի կարողացել զսպել արցունքները Nur Otan-ի համագումարի ավարտին Ընթանում է Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով դատական նիստը (ուղիղ) Ադրբեջանի և ԵՄ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին նոր համաձայնագիրը կստորագրվի մայիսի 13-ին, դրանում Արցախին վերաբերող կետ կա Հայաստանի ԱԳՆ-ն համառորեն լռում է Ադրբեջանում դաժանաբար ծեծել են լրագրողուհու Մարսի առաջին բնակիչները կարող են նախընտրել սոցիալիզմը Դավաճանե՞լ է, թե ոչ. ինչ է կատարվում «Иванушки Int.»-ի անդամի ընտանիքում «Սա պարզապես խայտառակություն է». Երեւանի ավագանու նիստում ընդմիջումից հետո քվորում չկար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է միջազգային համաժողովին ՀՀ քաղաքացին պարտավոր չէ երեք օտար լեզու իմանալ Մի պաշտոնյա էլ լուռ հեռացավ ՔԿ պարզաբանումը՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի փորձաքննության վերաբերյալ Թուրքիայի արտգործնախարար. «ԱՄՆ-ն արդեն չափն անցնում է» Ստամբուլում քառահարկ շենք է փլուզվել Քաղաքապետարանը մոտ օրերս կգործարկի «Ակտիվ քաղաքացի» օնլայն հարթակը, որի միջոցով հնարավոր կլինի հանրաքվեներ անցկացնել. Հայկ Մարության Մոտոցիկլետիստը տեսանկարել է 15-մետրանոց ժայռից իր անկումը (տեսանյութ) Փարիզի մարոնիտյան տաճարում անցկացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ժամերգություն Սավչենկոն վերադարձել է Գերագույն ռադա Ֆլորիդայի ափերին 725 կիլոգրամանոց սպիտակ շնաձուկ են գտել Երևանի քաղաքապետարանի ամբողջ անձնակազմը կստանա եռամսյակային պարգևավճարներ Բելառուսը դադարեցրել է ռուսական նավթամթերքի արտահանումը Սերժ Սարգսյանի կառավարության ժամանակ գյուղացին գոնե պարարտանյութ, դիզվառելիք, կամ այլ տեսակի օժանդակություն ստանում էր, հիմա դա էլ չկա Դզվել ես էլի, դե վերջացրեք, կխոսենք. Հայկ Մարությանի եւ ընդդիմադիրների ջրերը մի առվով չեն հոսում (տեսանյութ) Հայտնի է Մանվել Գրիգորյանի եւ Նազիկ Ամիրյանի գործով առաջին դատական նիստի օրը Ի՞նչ է հայտարարագրել Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը Ապե՛ր, հլը դուրս արի. միջադեպ «Իմ քայլի» եւ «ԲՀԿ»-ի ավագանու անդամների միջեւ (տեսանյութեր) Amazon-ում հիմա կարելի է վճարել կրիպտոարժույթով Ինչի վրա է ծախսվելու Փաշինյանի կաբինետի վերանորոգմանը հատկացված 63 մլն 400 հազար դրամը Գիտնականները Գրենլանդիայում սառույցների հալքի տեմպերի աճ են գրանցել Բա մենք ձեր հանդեպ տե՞նց ենք. «Իմ քայլի» քայլը վրդովեցրեց մյուսներին (տեսանյութ) Այսօր և վաղը տեղումներ են սպասվում, առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-12 աստիճանով «Հեղափոխությունը միշտ զոհաբերություն է պահանջում. այդ զոհն այսօր Ռոբերտ Քոչարյանն է». ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմի անդամ Արարատ Միրզոյանի հերթական սխալը Աշխատանքից ազատեք ռեկտորին, բայց մի ստորացրեք․․․ Ղազախստանի իշխող կուսակցությունը այսօր կորոշի երկրի նախագահի իր թեկնածուին Ի՞նչ կասեր Հրանտ Բագրատյանը խորհրդարանում, եթե լիներ պատգամավոր Ցյուրիխում Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը հարձակման է ենթարկվել Ճշրգտվել է Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած փլուզման զոհերի թիվը Հայաստանում ռուսական ավիաբազան կհամալրվի նոր կործանիչներով Ղազախ քաղաքական գործիչը հայտնել է երկրի նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մտադրության մասին Համայնքային տուրքերը բարձրացրիք, բայց 50 մլն դրամով քիչ եք հավաքագրել, հետո էլ ամոթալի որոշում եք կայացրել, պարոն քաղաքապետ ԱՄՆ իշխանությունները թուրքական կազմակերպությանը թույլ են տվել Վաշինգտոնում ապրիլքսանչորսյան ցույցի հարևանությամբ հավաք անցկացնել Քենսինգթոնյան պալատն արքայազն Լուիի 1-ամյակի կապակցությամբ հրապարակել է նրա նոր լուսանկարները Նամակները հետ են գալիս. ՃՈ-ն կոչ է անում վարորդներին իրենց տուգանքների մասին տեղեկանալ կայքից Նորագավիթի ավտոմաքսատան նորանշանակ պետը Փաշինյանի վարորդի ազգականը չէ. ՊԵԿ-ը հերքում է տեղեկությունը Գնացեք Կիեւ եւ հարցրեք՝ ով էր Վիտալինա Ցիմբալյուկը նախքան Ջիգարխանյանի հետ ամուսնությունը Փաշինյանից հետո Զելենսկու ընտրությունը փոխկապակցված իրադարձությունների շղթա է. Կանդելակի
Հարցում

«Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը կլինի խոսակցություն Մադրիդյան սկզբունքների հստակեցման շուրջ, ոչ ավելին»

«168 ժամ» թերթը գրում է.

«Կարծում եմ՝ Մադրիդյան սկզբունքների հստակեցման շուրջ կարող է խոսակցություն ընթանալ առաջիկա հանդիպմանը, բայց ավելիին այն չի անցնի, քանի որ այս հիմքին ակնհայտորեն դեմ են հակամարտության առնվազն երկու կողմերը»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի հարցում ՀՀ եւ Արցախի իշխանությունների դիրքորոշմանը, Մադրիդյան սկզբունքների հստակեցման անհրաժեշտությանն առնչվող պահանջներին եւ համանախագահների դիրքորոշմանը։

Հիշեցնենք, որ ՀՀ եւ Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում, ապա՝ իր վերջին ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ երեք սկզբունքների ու վեց տարրերի հակասող մեկնաբանությունները պետք է հստակեցվեն։


Ալեքսանդր Ռարի գնահատմամբ՝ վերջին հայտարարությունների արդյունքում կողմերի դիրքորոշումները փոքր-ինչ հստակեցվել են։ Նա հիշեցրեց ավելի վաղ հնչեցրած իր գնահատականները, որ նման փաստաթղթի պարագայում հայկական կողմին ձեռնտու չէ հակամարտության կարգավորումը, քանի որ պատերազմ հաղթած կողմը դրանով պետք է զիջումներ անի, ավելին, մի շարք հարցեր օդից կախված են եւ հավելյալ պարզաբանումների կարիք ունեն։

«Պարզաբանման ենթակա հարցերը մի քանիսն են, իսկ դրանցից մեկի մասին վերջերս խոսել էր նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդը՝ Ղարաբաղում անցկացվելիք հանրաքվեի ժամկետների մասին: Նա նշել էր, որ կողմերն այդ հարցում համաձայնության չեն գալիս։ Ներկայումս հայկական կողմը՝ հասկանալով, որ Արցախի՝ որպես կողմ ներկայանալը գործընթացում հնարավոր չէ, փորձում է հասկանալ, թե այս փաստաթղթի շրջանակում ինչի է պատրաստ Ադրբեջանը, քանի որ միակողմանի զիջումները երբեք հակամարտության կարգավորում չեն կարող նշանակել։

Միանշանակ է, որ հակամարտությունը չի կարող կարգավորում ունենալ առանց Ղարաբաղի, հատկապես, երբ Ղարաբաղից շատ ավելի հստակ ձեւակերպումներ հնչեցին Մադրիդյան սկզբունքները վերանայելու անհրաժեշտության մասին։

Կարծում եմ, որ նույնպիսի դիրքորոշում ունի նաեւ հայկական կողմը, պարզապես հայկական կողմը հարցն այլ կերպ է դնում, որից պարզ է, որ դեմ է այդ սկզբունքների ու տարրերի որոշ դրվագներին։ Բայց ես կարծում եմ՝ չնայած Բաքվից հնչող դրական մեկնաբանություններին՝ Բաքուն եւս դեմ է այս սկզբունքներին, եւ դրանում մասնագետները բազմիցս համոզվել են։ Ուստի կարծում եմ, որ առաջիկա հանդիպմանը կարող է խոսակցություն ընթանալ հստակեցման շուրջ, բայց ավելիին այն չի անցնի, քանի որ այս հիմքին ակնհայտորեն դեմ են հակամարտության երկու կողմերը։

Կարծում եմ՝ մեկնաբանությունների շուրջ տարաձայնություններ եւս չկան, պարզապես ՀՀ նոր իշխանությունները փորձում են իրավիճակն ինչ-որ կերպ շարունակել, այլապես պետք է չմասնակցեն այս օրակարգով բանակցություններին։ Բայց բանակցությունների ընդհատումը եւս մի շարք վտանգներ է պարունակում, ուստի ինչ-որ կերպ այն պետք է շարունակել։

Բայց այս դեպքում էլ վերադառնում ենք մինչ ապրիլյան պատերազմի իրավիճակին, երբ հասկանալի չէր՝ կա՞ բանակցություն, թե ոչ, կա՞ ընդհանուր օրակարգ, թե ոչ։ Ես կարծում եմ, որ ԵԱՀԿ ՄԽ-ն ավելի ճկուն պետք է գտնվի եւ թույլ տա, որպեսզի կողմերին գոհացնող օրակարգ ձեւավորվի։ Չնայած հասկանալի է նաեւ, որ այսօր Մադրիդյան սկզբունքների չհիշատակումը կնշանակի՝ առանց օրակարգ Փաշինյան-Ալիեւ հանդիպում, որն անընդունելի է»,- նման տեսակետ հայտնեց Ալեքսանդր Ռարը։

Գերմանացի քաղաքագետի խոսքով՝ առաջիկա հանդիպմանն առանց Արցախի ղեկավարության մասնակցելը չի նշանակի՝ Արցախի մասնակցության անհրաժեշտության հայտարարված սկզբունքից հրաժարում, քանի որ հայկական կողմը բազում հայտարարություններով հասկանալի է դարձրել, որ ավելի կառուցողական բանակցություններ լինելու են Արցախի մասնակցությամբ»

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

website by Sargssyan