1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 18 հունիսի 2019թ., 00:00
Արդարադատության համակարգը կատարում է իշխանության հրահանգները և քաղաքական հետապնդում է իրականացնում Ռ. Քոչարյանի նկատմամբ. բողոքի ակցիա Վերաքննիչ դատարանի դիմաց Քոչարյանի գործով դատավորը մերժեց իր ինքնաբացարկի միջնորդությունները Մոսկվայում հրդեհման և գողության մեղադրանքով ադրբեջանցի երգիչ է ձերբակալվել «Մենք որևէ ազգի պատերազմ չենք հայտարարի». Իրանի նախագահ 99 կողմ, 23 դեմ․ Վահե Գրիգորյանն ընտրվեց ՍԴ դատավոր «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորը խիստ քննադատել է ՍԴ դատավորի թեկնածուին Իտալիան ցանկանում է Եվրոպայում դառնալ Վաշինգտոնի մերձավորագույն գործընկերը. Մատեո Սալվինի Քոչարյանի գործով դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը «Իմ տղաները». Քիմ Քարդաշյանը 2 որդիների մասնակցությամբ լուսանկար է հրապարակել «Հայաստան» համահայկական հիմնադրամը պետք է դառնա մեր համազգային բյուջեն. Նիկոլ Փաշինյան Ամբողջովին այրվել է Նազիկ Ամիրյանի ծիրանի այգին, որը պետությանը չէր նվիրաբերվել Միշել Պլատինին ձերբակալվել է Ֆրանսիայում Արեւմտահայերենը անհետացման վտանգի տակ է. Հայկակ Արշամյան ԱԱԾ-ն հայտնում է նոր բացահայտման մասին. խոսքը Սյունիքի նախկին մարզպետի մասին է Ադրբեջանի պաշտպանության նախարարն անհեթեթաբար բերնից թռցրել է Թուրքիայի նախկին վարչապետ Յըլդըրըմն օգնության է շտապել վթարի ենթարկված մոտոցիկլավարին (լուսանկարներ) «Մենք չենք կարող փչացնել հարաբերությունները մեր հիմնական ռազմավարական գործընկերոջ՝ Ադրբեջանի հետ». Վրաստանի ԱԳՆ Հերթական անիմաստ վթարը Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է զորավարժությունների ժամանակ արձակված արկի՝ Գյանջայի տներից մեկի վրա ընկնելու մասին տեղեկությունը (լուսանկարներ) Լցանավերի միջադեպից հետո ԱՄՆ հզորացնում է զորքը Մերձավոր Արևելքում Զելենսկին Եվրամիությանը կոչ է անում ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա Տոնախմբվել է Ս. Գայանյանց կույսերի հիշատակը Փարիզում աճուրդի ժամանակ կցուցադրվի ատրճանակը, որով Վան Գոգն ինքնասպան է եղել Որոշ ուժեր Հայաստանում նպաստում են մեր պոտենցիալի իմիջի խեղաթյուրմանը. վարչապետ Մրգաստանի գյուղապետին մեղադրանք է առաջադրվել՝ յուրացումներ կատարելու համար «Հայաստան» համահայկական հիմնադրամը ռազմավարությունը փոխում է Մխիթար Հայրապետյանը դադարեցնում է Եվրանեսթում հայկական պատվիրակության ղեկավարի լիազորությունները «Ղրիմն ու Դոնբասն Ուկրաինայինն են». Զելենսկի ՀՀ ՍԴ դատավորի թեկնածուն խոստովանել է, որ «ընկերներ» ունի «Իմ քայլը» դաշինքում «Սիրիան Թուրքիայի հետ ռազմական բախում չի ցանկանում». Սիրիայի արտգործնախարար Լուվրի թանգարանում «Մոնա Լիզա» կտավի վիրտուալ ցուցադրությունը հասանելի կլինի հոկտեմբերից (լուսանկարներ) Փրկարարներն ազատել են գլուխը դույլի մեջ արգելափակված արջին (տեսանյութ) «Мир наизнанку» հաղորդման վարողն ամուսնացել է Ուկրաինայի ամենագեղեցիկ աղջկա հետ Զինված անձը BMW-ով հետապնդել է Hyundai-ին. ոստիկանները հասցրել են եւ բանը կրակոցների չի հասել Ամերիկացին հայց է ներկայացրել ընկերության դեմ՝ պահանջելով $1 մլն եւ վերադարձնել հոր սառեցված գլուխը «Հաջորդ շաբաթվանից կսկսվի միլիոնավոր ապօրինի ներգաղթյալներին հետ ուղարկելու գործընթացը». Թրամփ Ինտերնետն անջատելու համար թաիլանդցի տղան փորձել է սպանել տան անդամներին ԲՀԿ-ն ՍԴ դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի ընտրության հարցում միասնական դիրքորոշում չունի Երկամյա աղջիկը վնասվածքներ է ստացել գնացքի օդի հոսանքի հարվածի պատճառով Իշխանությունը սեփական քաղաքական դիրքերի ամրապնդումը չպետք է իրականացնի բանակի հաշվին. ՀՅԴ Ի՞նչ կարելի է սպասել դատական իշխանությունից, որը ընկած է գործադիրի կոշիկի տակ Նիկոլ Փաշինյանը կրկին դժգոհել է որոշ ուժերից «Սադրանքը չի անցնելու` կհանդիպենք դատարանում». Արսեն Խառատյան Հենրիխ և Բեթի, եղե՛ք երջանիկ․ ՀՖՖ Հայաստանի գրեթե յուրաքանչյուր 6-րդ օգտատեր 2019-ի առաջին եռամսյակում ենթարկվել է համացանցից գրոհի «Սա իրական սեր է». Daily Mail-ն անդրադարձել Հենրիխ Մխիթարյանի հարսանիքին և ֆոտոշարք ներկայացրել Լեգենդար Դել Բոսկեի ասուլիսը Երեւանում (ուղիղ) «ԵՄ-ն հույս ունի, որ Իրանը կշարունակի կատարել միջուկային գործարքի պարտավորությունները». Մոգերինի Սաակաշվիլին կոչ է արել Պորոշենկոյին բանտարկել Եվրոպայի խորհուրդը վերահաստատում է բարեփոխումների իրականացմանն օժանդակելու պատրաստակամությունը Բղավող Կիանու Ռիվզը զվարճացրել է սոցցանցերի օգտատերերին Իսրայելցի գործարարը գնել է Sotheby’s աճուրդի տունը Ինչ է, հիմա ձեռնտու՞ է Հանրապետության նախագահին կառավարելի պահելը Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան Թեհրանին զգուշացում են արել Քաղաքական ուղերձները պետք է հանրությանը հասնեն մշակույթի միջոցով. Փաշինյան «Նա­ի­րիտն» աճուր­դով կվա­ճառ­վի Տեր-Պետրոսյանը կվերադառնա՞ նախագահի պաշտոնին. նրա խոսնակը հրաժարվում է մեկնաբանել Ողջ աշխարհում պրոտեկցիոնիզմը հասել է ռեկորդային բարձր մակարդակի. Եվրահանձնաժողով Lևոն Տեր-Պետրոսյանն էլ 2010թ. հուլիսի 30-ին հանդիպել է ԱՄՆ դեսպանի հետ ՏՄՊՊՀ-ում «հնի» ու «նորի» կռիվ է. Գեղամ Գևորգյանը կադ­րային ջարդ է սկսել Ստամբուլում Հրանտ Դինքի հիշողության ցուցահանդես է բացվել Երբ վեր­ջում դառ­նում է ԽՄԿԿ. դարձյալ փորձ է արվում ստեղծել «ներքին թշնամու» կերպար Բա դուք եւ ձեր Փաշինյանն ու՞ր էիք, երբ Բոլթոնը միջամտում էր ՀՀ ներքին գործերին. Շարմազանով ԲՀԿ-ի պատգամավորները ազատ են քվեարկելու Վահե Գրիգորյանի թեկնածությանը. Ծառուկյան «ՍԴ անդամի ընտրություն» տրագիկոմեդիայի վերջին արարը` այսօր խորհրդարանում Երկրի բնակչությունը 2050 թվականին կհասնի 9,7 միլիարդի. ՄԱԿ «Սառնարանի» սառույցը կրկին սկսել է հալվել. իրավիճակը գլորվում է դեպի նոր պատերազմ. Գրիգորի Տրոֆիմչուկը՝ ԼՂ խնդրի մասին Ժամկետային զինծառայողներին ամսական տրվող դրամական ապահովության չափը կավելանա Ծանուցագիրը դնեի ռամկայի մեջ, կախեի պատի՞ն. Գագիկ Ծառուկյան «Խի՞ պրավալ տվիր մեր գործը». Նիկոլայ Բաղդասարյանը «ռազբորկայի» է կանչել Թագուհի Թովմասյանին Արարատում էլեկտրագնացքը բախվել է ավտոմեքենայի Քարերով ջարդել են շտապօգնության մեքենայի ապակիները. Արսեն Թորոսյանը գրառում է կատարել ԱԳՆ-ում Ռուսաստանի դեսպանի հետ տեղի է ունեցել զրույց՝ ՀՀ ներքին գործերին չմիջամտելու համատեքստում. Ռուբինյան Հայաստանը՝ նեոբոլշևիզմի ճիրաններում ԵԽ կողմից արդեն իսկ երաշխավորված է զգալի ֆինանսական աջակցություն ՀՀ-ին. ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Հենրիխ Մխիթարյանի հարսանիքին նորապսակները պարում են Ալ Բանոյի կատարման ներքո․ նոր տեսանյութ Ուշագրավ նշանակումներ. Նախկին համակարգի «զոհերի» վերադարձը ՊՆ Մանվել Գրիգորյանն ազատ չի արձակվի. Վերաքննիչը հրապարակեց որոշումը Ինչ գիտեն Մուրսիի մասին նրա մահվամբ հիացածները Բողոքի ակցիա ԱԺ-ի դիմաց՝ Վահե Գրիգորյանի՝ ՍԴ անդամ դառնալու դեմ. ուղիղ
Հարցում

«Թավշյա» կոռուպցիան եւ արբիտրաժի իրական խնդիրը

«168 ժամ» թերթը գրում է.

«Հայաստանում «կոռուպցիա» բառը հաճախ ընկալվում է՝ որպես «կաշառք»: Մինչդեռ կոռուպցիայի առաջին իմաստը հետեւյալն է՝ իշխանության ներկայացուցչի կողմնակալ կամ հակաօրինական գործողությունները կամ անգործությունը (Վիքիպեդիայի ձեւակերպումն է), շահադիտական կամ այլ նպատակներով:

Հետեւաբար, նույնիսկ, եթե ընդունենք, որ, կաշառք այլեւս ոչ մի պաշտոնյա չի վերցնում, ապա դրանից չի բխում, որ կոռուպցիան մեր երկրում վերացել է: Որքան էլ Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն հակասող հայտարարություններ անի՝ մեկ ի լուր աշխարհի հայտարարի, թե Հայաստանում կոռուպցիա չկա՝ «զրո» է, մեկ հայտարարի, որ նման դեպքեր կան, մարդիկ են ձերբակալվում։ Քանզի որպես կոռուպցիա՝ կարելի է բնութագրել իշխանության ցանկացած քայլ, որտեղ կա կողմնակալություն կամ անարդարություն:


Այս օրերի քաղաքական թոհուբոհի թեմաներից մեկը «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության կողմից միջազգային արբիտրաժ դիմելու առաջին քայլն էր՝ պաշտոնական հայտարարությունը, որից հետո՝ ըստ ընթացակարգի, տրվում է մի քանի ամիս ժամանակ վեճը կարգավորելու կամ դատական գործընթացը սկսելու համար:

Այս շաբաթ «Լիդիանը» տարածեց եւս մեկ հայտարարություն, որտեղ կային բավական ուշագրավ շեշտադրումներ: Այսպես, հաղորդագրության մեջ ասվում է.

«Հայաստանի կառավարության գործողությունները եւ անգործությունը Հայաստանում «Լիդիանի» ներդրումային ծրագրի դեմ թիրախավորված արշավի մաս են կազմում: Որեւէ այլ ընկերություն Հայաստանում չի ենթարկվել երեք աուդիտի՝ 2018թ.-ի հունիսից սկսած, եւ զրկված չի եղել իր գործունեությունը շարունակելու հնարավորությունից»:

Իրավագիտությունից հեռու մարդու համար էլ պարզ է, որ նման իրավիճակում կորպորացիաները վարձում են առաջատար իրավաբաններ: Հետեւաբար՝ այս բառերը պատահական չեն ընտրվել: Ի տարբերություն կառավարության անդամների, որոնք այս ամիսների ընթացքում, առանց երկար մտածելու, Ամուլսարի խնդրի շուրջ տասնյակ հրապարակային հայտարարություններ են արել եւ շարունակում են նույն ոճով, ինչը կարող էր հիմք հանդիսանալ «Լիդիանի» կողմից նման ծանրակշիռ պնդման համար:

«Լիդիանը», փաստորեն, կառավարությանը մեղադրում է մեկ առանձին վերցված ընկերության հանդեպ անարդար եւ խտրական վերաբերմունքի մեջ: Ակնհայտ է, որ, եթե ընկերությունը նման բան է հայտարարում, ուրեմն ընկերության, թերեւս, շատ թանկ վարձատրվող իրավաբանները վստահ են, որ խտրականության մեղադրանքը կարող են պաշտպանել նաեւ արբիտրաժում: Մի կողմ թողնելով բնապահպանական բանավեճի թեր ու դեմ փաստարկները, իրավական տրամաբանության առումով կարելի է տեսնել հետեւյալ պատկերը: Ամուլսարի ճանապարհներն արդեն 9 ամիս փակ են:

Կառավարությունը հայտարարում է, որ դրանք կբացվեն՝ ըստ միջազգային փորձաքննության արդյունքների: Քանզի կառավարության իսկ խոստովանությամբ Հայաստանում չկան մասնագետներ, որոնք արժանահավատ գնահատական կտան հանքի հնարավոր ազդեցությանը: Ստեղծվել է մի իրավիճակ, որ Հայաստանում գործում են տասնյակ այլ հանքեր, որոնց ազդեցությունները մեզ հայտնի չեն, քանզի կառավարությունը խոստովանել է, որ մեր մասնագետները չեն կարող նման հանքերի ազդեցության լիարժեք գնահատական տալ, սակայն այդ հանքերը գործում են:

Իսկ այ, Ամուլսարի դեպքում անհրաժեշտ է միջազգային փորձաքննություն: Սրան գումարենք, որ Ամուլսարը միակ հանքն է Հայաստանում, որն ունի, օրինակ, ՎԶԵԲ-ի նման բաժնետեր, որը պարտադրում է որոշակի բնապահպանական չափանիշեր, ու չնայած դրան՝ կառավարությունը, «Լիդիանի» ձեւակերպմամբ, «թիրախավորել է» հենց այս հանքը: Ինչպես ասված է «Լիդիանի» հայտարարության մեջ, որտեղ երեւում է ընկերության իրավաբանների վստահությունը, խտրական վերաբերմունքն առավել քան տեսանելի է:

Բուն փորձաքննության հատվածը պակաս խնդրահարույց չէ: Կառավարությունը, բավական թափանցիկ գործընթացով ընտրել է ինչ-որ լիբանանյան կազմակերպություն: «Լիդիանի» բնապահպանական հետազոտությունները կազմել են արեւմտյան կազմակերպություններ:

Այս ամերիկյան եւ անգլիական կազմակերպությունների մասնագետները մի քանի անգամ հարցազրույց են տվել հայկական մամուլում՝ պնդելով, որ Ամուլսարը միջազգային չափանիշերին համապատասխանում է: Մի կողմ թողնելով նման պնդումների արժանահավատությունը, այն հանգամանքը, որ «Լիդիանն» արել է արբիտրաժի ճանապարհի առաջին քայլը, հուշում է, որ ընկերությունը պատրաստ է այս փորձաքննության ցանկացած ելքի, եւ անբարենպաստ որոշման դեպքում, միեւնույն է, գնալու է արբիտրաժ: Քանզի ոչ մասնագետի համար էլ, թերեւս, կասկածելի է, որ լիբանանյան ընկերությունն ամերիկյան ու անգլիական կազմակերպությունների նախագծում դատարանում ապացուցելի խնդիրներ կգտնի:

Թեեւ սա, տվյալ դեպքում, երկրորդական է: Խնդիրն այն է, որ ներդրումների պաշտպանության շուրջ երկկողմ պայմանագրերում, որպես կանոն, ամրագրվում է արդար եւ հավասար պայմանների ապահովման պարտավորությունը: Արդյո՞ք ելնելով վերը շարադրվածից՝ «Լիդիանի» հանդեպ այդ սկզբունքը պահպանվել է: Դատելով «Լիդիանի» հայտարարությունից, հենց սա է լինելու հիմնական խնդիրը: Եվ հարցի պատասխանն արդեն բավական ակնհայտ է:

Դե, իսկ ի՞նչ կարժենա հարկատուներիս համար կառավարության նման՝ առնվազն անփույթ վերաբերմունքը խնդրի հանդեպ՝ ի դեպ, թե՛ արբիտրաժ հասնելու, թե՛ նույնիսկ դրան չհասնելու դեպքում, առանձին հաշվարկի թեմա է: Հատկապես որ, արդեն իսկ «Լիդիանն» աշխարհին է ներկայացնում Հայաստանում կիրառվող խտրականության օրինակ, ու այն հայտարարությունները, թե Հայաստանում կոռուպցիան վերացել է, արդեն իսկ լուրջ մարտահրավերների են հանդիպում այս մի գործով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

website by Sargssyan