Եթե չքայլեք, երկար չեք ապրի. Լուկաշենկոն պաշտոնյաներին հորդորել է շատ շարժվել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնյաներին հորդորել է օրական 5 կմ քայել: Այդ մասին հաղորդում է Газета-ն:
Աղբյուրի փոխանցմամբ` Բարանովիչի կատարած այցի ժամանակ Լուկաշենկոն հարցրել է պաշտոնյաներին` արդյոք նրանք զբաղվում են սպորտով: Խելամիտ պատասխան չլսելով` Բելառուսի ղեկավարն առաջարկել է նրանց անցնել առողջ ապրելակերպի և օրական մի քանի կիլոմետր քայլել:
«Թվում է, սա կատակ է, բայց եթե օրն առնվազն 5 կմ չքայլեք, երկար չեք ապրի»,- նշել է Լուկաշենկան: