Ֆրանսիայում այսօր կանցկացվի «դեղին բաճկոնների» շարժման 19-րդ բողոքի ակցիան
Ֆրանսիայում այսօր կանցկացվի «դեղին բաճկոնների» շարժման 19-րդ բողոքի ակցիան: Ցուցարարներն արդեն հայտարարել են, որ մտադիր են անհնազանդության գործողություններ իրականացնել նաև այս շաբաթ, հաղորդում է ТАСС-ը:
Աղբյուրի փոխանցմամբ` Փարիզի ոստիկանությունը հայտարարել է, որ խստիվ արգելվելու է ակցիաների անցկացումը Ելիսեյան դաշտերի, երկրի խորհրդարանի տարածքում: Սահմանված կարգը խախտողները կձերբակալվեն և ստիպված կլինեն վճարել տուգանք, որի չափն օրերս երեք անգամ ավելացել է` կազմելով 135 եվրո:
Հիշեցնենք, որ մարտի 16-ին «դեղին բաճկոնների» շարժման մասնակիցները լուրջ վնասներ էին հասցրել տասնյակ խանութների, նաև հանրահայտ Fouquet's ռեստորանին: