Արտակարգ դեպք Լոռու մարզի զինկոմիսարիատում. նախկինում դատապարտված քաղաքացին հայհոյել ու կոտրել է գույքը
Այս թեմայով
- Կրակոցներ՝ Երևանում, «ռազբորկայի» մասնակիցների թիվն անցնում է 20-ից. Կրակել են «Կալաշնիկովից», «Մակարովից». Կա վիրավոր
- Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
- Դանակահարություն՝ Երևանում․ անչափահասները տեղափոխվել են հիվանդանոց
- Հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխել դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին
Լոռու մարզում, մարտի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 16։30-ի սահմաններում Լոռու մարզի զինկոմիսարիատից ահազանգ է ստացվել Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին, որ մի քաղաքացի ոչ սթափ վիճակում զինկոմիսարիատում անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում աշխատակիցների նկատմամբ՝ տալով վիրավորական արտահայտություններ, սեռական բնույթի հայհոյանքներ, և կոտրել է զինկոմիսարիատի գույքը։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, զինկոմիսարիատ են մեկնել ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը, որը պարզել է, որ այդ քաղաքացին Դիլիջան քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Վահե Ս.-ն է, ով 20 րոպեից ավելի իր վարքագծով կոպիտ կերպով խախտել է զինկոմիսարիատի բնականոն աշխատանքը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Վահե Ս.-ն նախկինում դատապարտված է եղել և ոստիկանության Բազումի բաժնի հետաքննչական բաժանմունքում բացատրություն տալուց հետո բաց է թողնվել։