Կանադայում պատարագի ժամանակ հարձակվել են քահանայի վրա
Կանադայի Մոնրեալ քաղաքում առավոտյան պատարագի ժամանակ սուր առարկայով հարձակվել են կանադացի քահանայի վրա:
Ինչպես հայտնում է CBC տեղի հեռուստաալիքը, միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ առավոտյան Սուրբ Հովսեփ աղոթավայրում, որի տնօրենի խոսքով՝ հայր Կլոդ Գրուին հոսպիտալացրել են: Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին:
Ինչպես հաղորդվում է, պատարագի ժամանակ հարձակվողը վազելով մոտեցել է քահանային և հարված հասցրել նրան սուր առարկայով: Ներկա պահին հոգևորականի առողջական վիճակի մասին տեղեկություն չկա: