Տարօրինակ դատավարություն
Հայաստանում մի գիտաֆանտաստիկ դատավարություն է ընթանում։ Խոսքը պատգամավոր Էդուարդ Բաբայանի դատավարության մասին է։ Տուժողը իրեն տուժող չի ճանաչում, բողոք չունի, չի ծեծվել, բնականաբար Է. Բաբայանն իրեն մեղավոր չի ճանաչում, բոլորը գիտեն իրականությունը՝ գոնե այն մասը, որ Բաբայանը ընդհանրապես այդ սենյակում այդ պահին չի եղել, բայց դատը գնում է։ Սա հիշեցնում է համաշխարհային գրականության գլուխգործոցներից մեկը՝ Կաֆկայի դատավարությունը։
Պարզ է, որ Բաբայանը արդարացվելու է, որովհետև ցանկացած այլ լուծում ուղղակի ծիծաղելի կլինի, բայց նստվածքը մնում է: Ստացվում է, որ կարելի է ցանկացածի կյանքը պղտորել: Հայտնվում է մեկը, որը տալիս է ցուցմունք, խափանման միջոցն ընտրվում է կալանքը, հետո՝ գրավը, հետո դատարավությունը եւ այդ ընթացքում մամուլն էլ գրում է հազար հորինած ու կիսահորինած պատմություններ՝ թունավորելով մարդու կյանքը։
Խոսքը միայն Է. Բաբայանի մասին չէ, խոսքը մեզնից ցանկացածի մասին է։ Եւ Բաբայանը, այնպես ինչպես մեզնից յուրաքանչյուրը, ունի ընտանիք, երեխաներ, ընկերներ, հարեւաններ, որոնք կարող են մարդկայնորեն ծանր տաներ բոլոր կեղծ մեղադրանքներն ու կեղծ լուրերը, որոնք հորդում են եթերից։
Ու շատ երկար ժամանակ է պահանջվելու, որ ապացուցես, թե Բաբայանը հավասարակշռված մարդ է, որը ոչ միայն ծեծի, կռվի հակում չունի, այլ իր թիմում, շրջապատում հայտնի է որպես զուսպ ու պարկեշտ մարդ։ Ի դեպ, այս ամենը կարող է սպառնալ մեզնից յուրաքանչյուրին։ Այնպես որ, սրա մասին պետք է շատ լուրջ մտածել։
Վարդան Մխիթարյան
Top-News.am