Փոքրիկը լաց է եղել Նազարբաեւի հրաժարականն իմանալուց հետո
Սոցցանցերում տարածվել է մի տեսանյութ, որտեղ փոքրիկ աղջիկը լացում է Նուրսուլթան Նազարբաեւի հրաժարականն իմանալուց հետո:
Ինչպես երեւում է Today.kz-ի Instagram-ում հրապարակված տեսանյութում աղջիկը մոտավորապես 6-7 տարեկան է: «Ինչո՞ւ ես լացում»,- նրան հարցնում են ծնողները: Նա պատասխանում է. «Հայր Նազարբաեւը թողել է պաշտոնը»: Մայրը երեխային հանգստացնում է բացատրելով, որ առաջին նախագահը ծերացել է եւ այդ պատճառով հրաժարական է տվել: Հայրն էլ իր հերթին աղջկան բացատրում է, որ նախագահի փոխարեն այժմ եկել է «Հայր Քասիմը»: Սակայն միեւնույն է աղջիկը շարունակում է լացը:
Top-News.am