1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 18 հուլիսի 2019թ., 00:00
Լույսի անջատման հետևանքով ամուսնացող զույգը «Տեր եմ» խոսքերն արտաբերել է հյուրերի հեռախոսների լույսի ներքո (լուսանկարներ) Արտարժույթների փոխարժեքներն՝ այսօր Թուրքիայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները կարող են ձեռնտու լինել Պուտինին ՆԱՏՕ երկրներից ոչ մեկը կողմ չի եղել՝ Ս-400-ների հետ կապված, Թուրքիան դաշինքից հանելուն. Սթոլտենբերգ Զիլինա խաղացող Նիկոլ Փաշինյանին ասեք, որ նա է պատասխանատու երկրում օրեցօր խորացող խնդիրների համար ԱՄՀ-ն կարծում է, որ դոլարի փոխարժեքը բարձր է 6-12%-ով «Ա'յ ախպեր,դու խիղճ ունե՞ս.Շոգը մի կողմից հիմա էլ քո ստերը». Էդուարդ Շարմազանով. Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի եւ Իրանի էներգացանցերի միավորումը կարելի է ավարտել 2-3 տարում. Ավինյան Հանուն ինչի՞ կամ հանուն միայն ու՞մ արվեց հեղափոխությունը... ՄԻՊ-ի որոշմամբ` հատուկ հանձնարարությամբ աշխատանքային խումբ է գործուղվել Իջեւան «Ռուսաստանը վստահում է Ռոբերտ Քոչարյանին և Գագիկ Ծառուկյանին, չի վստահում վարչապետ Փաշինյանին». քաղաքագիտության դոկտոր Ա. Կոնաչալով Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է պատժել իջեւանցիներին ՀՀ ոստիկանապետի հարցազրույցը Իջևանի դեպքերի մասին (տեսանյութ) Իջևանի անկարգությունների դեպքով 13 անձ ձերբակալվել է, 6-ը ստորագրությամբ ազատ են արձակվել 22 հազար շիշ շամպայն. Ուիմբլդոնի մրցաշարի ուշագրավ վիճակագրությունը Իլոն Մասկը մտքերը կարդացող սարք է ներկայացրել Փոփոխություններ մեքենաների տեխզննման գործընթացում «Խորովածի համահայկական փառատոն» այս տարի չի լինի. Սեդրակ Մամուլյան Սիրիայում հայ կնոջը քարկոծելով սպանել են «Ինչո՞ւ թալանչիները բանտում չեն»․ Փաշինյանը պատասխանում է այս մեղադրանքին Կարեն Ավագյանի «Հայաստանի երիտասարդական հիմնադրամը» լուծարվում է Ճոխ «պրեմիա». Ում է հասել պարգեւավճարների առյուծի բաժինը Իշխանափոխությունից մեկ տարի անց կառավարությունը նվազեցնում է տնտեսական աճի ակնկալիքները Արարատ Միրզոյանի ԱՄՆ այցը բյուջեի վրա կնստի 60 հազար դոլարից ավելի Վեթինգի նպատակը փոխվեց. ինչ որոշում է կայացրել վարչապետը «Դա դատարան չէ». Ով կդառնա Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ. Երկու անուն է շրջանառվում ԵՊՀ-ն ծառայեցնում են իշխանությանը. «այլախոհ» դասախոսները ամեն կերպ «բլոկադայի» են ենթարկվում Ցուցարարների որևէ անօրինական պահանջ չի կատարվել. Տավուշի մարզպետ Բումերանգի էֆեկտը Փաշինյանը դժգոհել է օրենսդիրների «վոյաժների» հրավառությունից. Նա հրահանգ է իջեցրել Ժողովրդի ճանապարհն է, կուզեն կփակեն, կուզեն կբացեն Քննիչը դատի է տվել Մեղրիի նախկին քաղաքապետին Հովիկ Աբրահամյանը մեկնել է Մոնակո եւ տանուլ տվել 9,5 մլն դոլար Եթե փոխելու են ՍԴ կազմը, վարչապետն ու նախագահը նույնպես պետք է փոխվեն Հայերենը հայտնվել է Ռուսաստանում գործածվող լեզուների առաջին տասնյակում Հրեաները ներողություն են խնդրել հայերից` Երուսաղեմում ծեծկռտուք սարքելու համար Իջևանում տեղի ունեցած բախումներից հետո ահազանգեր են ներկայացվել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին Գարիկ Մարտիրոսյանը իտալական լողափում հայկական դրոշ է «նկատել» (լուսանկար) Իջևանում տեղի ունեցած բախումների հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 13 ոստիկան. Նախարարը մանրամասներ է հայտնել Իջևանցիները բացել են ճանապարհը․ նրանց պահանջները մարզպետը խոստացել է կատարել Դատավորների տասնյակ թափուր տեղեր ունենք, բայց ոչ մեկ չի ուզում գալ աշխատել 400.000 դրամ աշխատավարձով. Փաշինյան Մ19 Եվրո-2019․ Հայաստանի հավաքականը 4 գոլ ընդունեց նաև Իտալիայից Իջևանում բախումներ են եղել ցուցարարների և ոստիկանության միջև. երկու կողմից տուժածներ կան Թուրքական դատարանը Հրանտ Դինքի սպանության գործով տարբեր ժամկետներով դատապարտել է 9 մարդու Եվրահանձնաժողովը Amazon-ի նկատմամբ հակամոնոպոլ հետաքննություն է սկսել Ադրբեջանական գազը Եվրոպա կհասնի Թուրքիայի տարածքով «Ռուսական շուկան փոխարինելը հեշտ գործ չէ ոչ եվրոպացիների և ոչ էլ նույնիսկ մեզ համար». Իվանիշվիլի ԱՄՆ-ը պատասխան միջոցներով սպառնում է երկրներին, որոնք Google-ի դեմ հարկեր կսահմանեն Պարզվել են քաղաքացիական ավիացիայի ոլորտում 2013-2018 թթ. կատարված կոռուպցիոն չարաշահումներ Կաթողիկոսը կարևորել է Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ մտահոգությունների քննարկումների անցկացումը Նիկոլ Փաշինյանը՝ Վենետիկի հանձնաժողովի մասին Իվանիշվիլի. Գախարիայի հրաժարականը պետական դավաճանություն կլինի Նիկոլ Փաշինյանը՝ Վենետիկի հանձնաժողովի մասին 14 ամիսների ընթացքում իմ ամենամեծ ձեռքբերումը ժողովրդավարությունն է. Նիկոլ Փաշինյան Բնապահպանը նշեց Սեւանա լճի «ծաղկման» պատճառը եւ նրան «առողջացնելու» դեղատոմսը ՀՀ ԱԳ նախարարը եւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարն անդրադարձել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին Հայտնի է` ինչու են խուզարկել դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը. փաստաբանը մանրամասնում է «Ֆեյսբուքը» մի տեղ կա, իսկ մեկ այլ տեղ՝ ոչ. տարօրինակ վիճակ Մենք ունենք վատ կառավարման պրոբլեմ․ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը․ ուղիղ Նունու Գոմեշը՝ Ծիծեռնակաբերդում․ Նման ոճրագործություն պետք է չկրկնվի (ֆոտո) Ստամբուլյան կոնվենցիան մեր ազգի համար ինքնասպանությանը հավասար փաստաթուղթ է. Միհրդատ Մադաթյան Հայտնի է ուռուցքային հիվանդությունների 90%-ի պատճառը Իսրայելում և Միացյալ Նահանգներում թուրքական C-400-ներին մեղադրել են Սիրիայի օդային տարածքում նոր իրավիճակի համար Օլգա Բուզովան Բրեդլի Քուփերին նվիրել է բաժանությունների մասին «Водица» երգը Պետական գնումների համակարգը դարձնել ճկուն. Վարչապետի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն ՉԼ․ ԱԻԿ - «Արարատ-Արմենիա»․ Բուքմեյքերների կանխատեսումը Ինչո՞ւ Արսեն Թորոսյանը չի մասնակցել Սեւանա լճի թեմայով քննարկմանը ԱԺ–ում. Մամուլի խոսնակը պարզաբանում է Ֆելիքս Ցոլակյանն այցելել է Սևանա լճի Մարտունու և Այրիվանքի լողափեր Մալայզիայի նախկին թագավորը ամուսնալուծվել է միս Մոսկվայից Բակո Սահակյանը 14 օրենք է ստորագրել, այդ թվում «Հանրաքվեի մասին» օրենքը Հենց անկախությանը միջամտելու խնդիր լինի՝ կարձագանքենք. ԲԴԽ անդամը՝ դատավորի աշխատասենյակի խուզարկության մասին Ջոնսոնը նախատեսում է արտահերթ համընդհանուր ընտրություններ անցկացնել Բրիտանիայում «Սեւան» ազգային պարկը թողնվել է բախտի քմահաճույքին. փորձագետ Ամուսնության առաջարկ ջրի տակ (տեսանյութ, լուսանկարներ) Արարատյան դաշտից Ադրբեջան է գնում 1 միլիարդ 500 միլիոն խորանարդ մետր ջուր. փորձագետ Տղամարդը փրկել է օրերով ջրհորդանի մեջ արգելափակված շան ձագերին (տեսանյութ) Դատավորին հետապնդման ենթարկելը իշխանության վերջնական պարտությունն է Բիլ Գեյթսն աշխարհի միլիարդատերերի ցուցակում զիջել է դիրքերը՝ առաջին անգամ հայտնվելով 3-րդ հորիզոնականում Դուբայի կառավարիչը, որի կինը փախել է նրանից, 70-ամյակը նշել է երեխաների ու թոռների շրջապատում (տեսանյութ, լուսանկարներ) Բրազիլիայում սուպերմարկետի այցելուները լվացքի փոշու տուփերի մեջ կոկաին են հայտնաբերել
Հարցում

Պուտինի գաղտնի երեք սցենարները

Bloomberg ամերիկյան հանդեսի փոխանցմամբ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատակազմը քննարկում է նրա իշխանությունը երկարաձգելու հնարավորությունները: Պուտինի նախագահության թվով արդեն 4-րդ ժամկետը կսպառվի 2024-ին: «Երկու ժամկետ առաջ» նրա իշխանության շարունակումը լուծվել է փոխատեղման տարբերակով, քանի որ Սահմանադրությամբ բացառվում է երրորդ անգամ առաջադրվելու հնարավորությունը: Պուտինը ստանձնել է վարչապետի պաշտոնը, իսկ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ և «Եդինայա Ռոսիա» իշխող կուսակցության լիակատար աջակցությամբ, ընտրվել է նախագահ:

2008-12թթ. փոխատեղումը կրկնելու հնարավորությունը տեսականորեն հիմա էլ կա, սակայն վերլուծաբանների շրջանում ենթադրում են, որ այս անգամ Կրեմլը չի ցանկանա նույն հնարքը կիրառել: Ուստի Պուտինի շրջապատն աշխատում է նոր հնարավորությունների վրա:

Դրանցից մեկը կլինի Ռուսաստանի և Բելառուսի միավորմամբ միութենական նոր պետության ստեղծումը: Նման պարագայում, ըստ «Ազատության», Պուտինը կարող է դառնալ այլևս նոր երկրի ղեկավար և այդպիսով չխախտել Ռուսաստանի Սահմանադրությունը:

Սակայն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարող է մերժել այդ հնարավորությունը, եթե զգա, որ ինքն անձամբ դրանից ոչ մի քաղաքական շահ չունի: Նա էլ է, ի վերջո, մտահոգված քաղաքական ապագայով և փորձում է լուծումներ գտնել: Մեկ այլ տարբերակի հիմքում կան Ղազախստանում տեղի ունեցածի որոշ տարրեր: Ղազախական տարբերակը գայթակղիչ է, բայց կան բարդություններ: Ռուսաստանում կարող են ստեղծել մի նոր ատյան՝ Պետական խորհուրդ, որին կփոխանցվեն հսկայական լծակներ:

Անդրեյ Կոլյադինը, ով նախկինում Կրեմլի պաշտոնյա էր, իսկ այսօր Կրեմլի քաղաքական խորհրդականներից է, Bloomberg-ի փոխանցմամբ, ասել է, թե Նազարբաևի սցենարը հետաքրքիր է: «Դա կարող է ընդունելի լինել քաղաքական վերնախավի համար, քանի որ էլիտային անհրաժեշտ է գերագույն անաչառ մրցավար, ով կարող է հսկել և ազդել իշխանափոխության գործընթացի վրա»,- ասել է Կոլյադինը: Պուտինը կարող է դառնալ այդ խորհրդի ղեկավարը: Նազարբաևը հրաժարվել է նախագահի պաշտոնից, սակայն մնացել է Անվտանգության խորհրդի նախագահ և ունի «ազգի լիդերի» տիտղոսը: Բայց Պուտինի պարագայում ղազախական տարբերակի պատճենը կարող է չաշխատել: Ռուսական քաղաքական-տնտեսական համակարգը շատ ավելի բարդ է ղազախականի համեմատությամբ:

Հետաքրքրականն այն է, որ Ռուսաստանում որոշ շրջանակներ թեժ մրցակցության մեջ են, իսկ «մրցավարը» գուցեև չի կարողանա բացարձակ չեզոք և հավասար հսկողության տակ պահել բոլորին, ինչը կհանգեցնի առճակատումների:

«Պուտինը չի կարող հավերժ իշխել, նա մահկանացու է, և եթե չապահովի հանդարտ, կառավարելի իշխանափոխություն, շատ վատ վիճակ կստեղծվի, ու բոլորն իրար կոկորդ կկրծեն»,- ասել է սոցիոլոգ Օլգա Կրիշտանովսկայան: Պուտինը նաև չի կարող իր իշխանության մի մասն անուղղակի եղանակով փոխանցել զավակներին, ինչպես դա արել է Նազարբաևը, որի հրաժարականից հետո Սենատի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը դարձել է նախագահ, իսկ Սենատի նախագահ է դարձել Նազարբաևի դուստրը՝ Դարիգան: Պուտինը բազմիցս է ընդգծել, որ իր դուստրերը քաղաքական ասպարեզի հետ կապ չունեն: «Պուտինը կարող է նախանձել Նազարբաևին, նրա դեպքում այդ տարբերակը չի աշխատի»,- ասել է Կենտրոնական Ասիայի հարցերով մոսկվացի փորձագետ Արկադի Դուբնովը:

Վլադիմիր Պուտինը բազմիցս ընդգծել է, որ չի ցանկանում հանուն իշխանության փոխել Սահմանադրությունը, մինչդեռ խորհրդարանի ստորին պալատի՝ Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը նկատել է տվել, որ այս տարվա դեկտեմբերին հնարավոր է բարեփոխել մայր օրենքը:

Եվ վերջապես կա երրորդ՝ առավել դասական տարբերակը, ըստ որի՝ քաղաքական-պատմական ժառանգությունը պահպանելու համար Պուտինը կփորձի գտնել, դաստիարակել և բարձրագույն պաշտոնի նախապատրաստել փոխարինողին: Կրեմլը դեռ հրաժարվում է հայտնել, թե որ տարբերակներին է նախապատվություն տալիս: Ինքը Պուտինը մի առիթով կեսկատակ ասել է.- «Դուք ինչ է, կարծում եք ես մինչև 100 տարեկան այստե՞ղ եմ մնալու, իհարկե ոչ»:

Պուտինն, ակնհայտորեն, շարունակում է պահել ինտրիգը, և դեռ երկար կպահի: Երեք տարբերակներից որևէ մեկի մասին բարձրաձայնելով՝ նա, ինչ-որ առումով, կկորցնի հետաքրքրությունը: Ավելին՝ թիմի ներսում կմեծանա լարումը, որի մասին վաղուց են խոսում:

Հետևաբար, նրան մնում է պահել ու պահել իր ապագայի մասին մեծ ինտրիգը…

website by Sargssyan