Ամեն վարչական շրջան պետք է ունենա իր «չռիկը». Հայկ Մարության
Երեւանի քաղաքապետարանի ավագանու արտահերթ նիստին Երեւանի քաղաքապեը Հայկ Մարությանը նշեց՝ աշխատում են, որպեսզի Երեւանի վարչական բոլոր շրջաններն ունենան իրենց բացօթյա մարզասրահները։
«Լինելու է, բայց փուլային։ Իմ կողմից հանձնարարական է եղել, որ ամեն վարչական շրջան պետք է ունենա իր բացօթյա մարզասրահը։ Սա նույնպես պետք է իրականացվի։ Այս պահին գրեթե չկա կամ կա։ Մարդիկ իջնում են Հրազդանի կիրճ, «Չռիկ»ա նունով վայրում պարապում են։ Ամեն վարչական շրջան պետք է ունենա իր «չռիկը»։ Այս ամենի հետ կապված գործ ունենք անելու»։