Այսօր՝ 20 ապրիլի 2024թ., 00:00
Կանաչ տարածքները բարելավում են աղիքների և մաշկի միկրոբիոմի կազմը Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակից մնալ, կարծում եմ՝ այնտեղ կան մարդիկ, որոնք հասկանում են ՌԴ-ի դերը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման գործում Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը ԿՀՎ տնօրեն. Առանց ԱՄՆ-ի օգնության Ուկրաինան կարող է պարտվել պատերազմում մինչև տարեվերջ WhatsApp-ում արհեստական բանականության գործառույթ կներդրվի․ ի՞նչ է այն անելու Էդ խեղճ մարդիկ ի՞նչ են անում, երկու կոպեկ փող են աշխատում․ քաղաքացի Խանութներում 30 տարեկան բարետես աշխատող են ուզում․ Բարետես եմ, բայց 30 տարեկան չեմ․ առևտրական 3 ելույթ «նախկին» Փաշինյանից՝ բռնությունն արմատախիլ անելու մասին ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ» Իսրայելի կողմից Իրանին հարվածելու թիրախը եղել է Սպահան քաղաքի մոտ գտնվող ավիաբազան Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան Փորձում են այնպես անել, որ հայերը մոռանան Արցախի կորստի մասին՝ ջնջելով «Արցախ» անունը ժողովրդի հիշողությունից Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը Մենք հետևողական ենք լինելու, սա չի կարող մնալ անհետևանք․ Լևոն Քոչարյանը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թրենդային է դարձել ընդդիմադիր դաշտի ներսում, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ ունենա ընդդիմություն, քան իշխանությունները Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. Գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Փաշինյանի՝ տավուշյան վերջին այցից հետո ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ ինչ է փոխվել վերջին օրերին Իրական արդարությունն այն է, որ ԼՂ-ից տեղահանվածները վերադառնան․ Բրեդ Շերման Իսրայելը հարվածել է Իրանին. լրատվամիջոց Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին Սրանց «թեթև» ձեռքով շատ արագ մոտենում է անվերադարձի կետին․ Մհեր Մելքոնյան Հագեցնող սնունդը նվազեցնում է քաղցրեղենի ցանկությունը Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում Չափազանց բարդ տնային աշխատանքը վնասում է երեխաներին Սպորտ դիտելը ակտիվացնում է ուղեղում պարգևատրման համակարգը Վրաստանի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը ներշնչվել է Կրեմլի կողմից․ Միլլեր Խաղաղ օվկիանոսում հայտնաբերվել են ավելի քան 50 նոր տեսակի օրգանիզմներ ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյան՝ Պետրոս Ղազարյանին Անընդունելի է ՀՀ առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջում՝ առանց սահմանազատման գործընթացի ամբողջական իրականացման․ «Ապրելու երկիր» Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կոչված է կանխելու Ուկրաինայի ճակատագրի կրկնությունը, Կոբախիձե Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին (տեսանյութ) Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Ուկրաինան ինքը պետք է բանակին ապահովի կենդանի ուժով․ Ստոլտենբերգ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց ԵՄ-ն ի գիտություն է ընդունում ԼՂ-ից ռուսական զnրքերի դուրսբերման մասին հայտարարությունը Վայոց ձորում կողաշրջվել է իրանական համարանիշերով բեռնատարը Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով Հայաստանը 2023-ին կոնյակի ամենախոշոր մատակարարն է Ռուսաստանին ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ հայրենիք, եթե ապահովվի նրանց անվտանգությունը. ՌԴ ԱԳՆ Ժողովրդավար և խաղաղ հայ ժողովուրդը բախվում է իր ամենամութ օրերը հիշեցնող սպառնալիքների․ կոնգրեսական 5 անձ է կալանավովել խոշոր չափի հափշտակության դեպքով Սանահինցիները «կանկախանան» Կիրանցի արոտավայրերը, այգիները, Ոսկեպարի խմելու և ոռոգման ջրի ակնունքները հայտնվելու են թշնամու վերահսկողության ներքո. Զեկույց Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Օսկանյանին սպասելիս Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201 Այս իշխանության խոսքի հանդեպ նրանք հավատ չունեն այլեւս եւ որոշել են սպասել քայլերին Փաշինյանը խոսել է Ալիևի հետ ինչ-որ «բանավոր պայմանավորվածության» մասին Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն օրինակ են, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ. ԱՄՆ Պետքարտուղարություն ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում» Շատերը ռուսների հեռանալը պարտություն կընկալեն. Մարկեդոնով Հերթն Անահիտ Ավանեսյանինն է ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին երկիրը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ Գիտնականները պարզել են, թե ինչ ազդեցություն է ունենում անառողջ նախաճաշը դպրոցականների առաջադիմության վրա Honda-ն ներկայացրել է Ye էլեկտրական մեքենաների նոր շարքը Չինաստանի համար Գիտնականները պարզել են, թե երբ է մոլորակի վրա հայտնվել արաբիկա սուրճը Բժիշկ անեսթեզիոլոգը հիվանդներին և գործընկերոջը թունավորել է մահացու դեղամիջոցներով Ավստրալացին, ահռելի դդումի մեջ նստած, անցել է Թումուտ գետը (տեսանյութ) «Փախավ». ոսկեպարցիներին թույլ չեն տվել Փաշինյանին հարց տալ Փաշինյանը 3 տասնյակից ավել մեքենայով է մեկնել Ոսկեպար և Կիրանց ՔՊ-ականները հիշել են Սյունիքի տեղը «Դավաճան վիժվածք» ասած քաղաքացին խոշտանգվում է, իսկ քաղաքացու վրա թքած ԱԺ նախագահը, սպառնացող ՔՊ քարտուղարը դառնում են անպատժելի արտոնյալներ «Ուրալ»-ի վթարի գործով ՀՀ ՊՆ պաշտոնյաների պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացվել. հետաքննությունը շարունակվում է 1,5 միլիոնի անունները պարզելու ցանկությունը հակահայ քայլ է, Փաշինյանը ծնկի եկած ապագա է պատրաստում հայ ժողովրդի համար․ Մուրադ Փափազյան 34-ամյա ՌԴ քաղաքացին կրակել է Արարատի մարզի բնակչի ոտքերին․ նրան մեղադրանք է ներկայացվել
Հարցում

Մենաշնորհները վերացան, գներն այդպես էլ չնվազեցին

«168.am»-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանի հրավիրած մամուլի ասուլիսում, որը տևեց չորս ու կես ժամ, բազմաթիվ հարցեր հնչեցին։ Բայց բազմաթիվ հարցեր, որոնք պակաս կարևոր չէին կամ գուցե ավելի կարևոր էին, այդպես էլ չհնչեցին։ Մի բան, ինչը չվրիպեց նաև փորձառու նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանի աչքից։ Ու քանի որ այդ հարցերն այդպես էլ չհնչեցին, ստիպված ենք դրանց մի մասը մենք հնչեցնել։ Ոչինչ, որ վարչապետի պատասխանները չենք լսելու։

Վարչապետի ասուլիսից տպավորությունն այնպիսին է, որ իշխանափոխությունից հետո Հայաստանում այլևս ամեն ինչ լավ է, մարդիկ գոհ ու երջանիկ են, չկա դժգոհությունների ալիք, բարձրացել է 85 հազար մարդու սոցիալական նպաստ ու թոշակ, 200 հազար մարդու աշխատավարձ, հիպոթեքային վարկերի 100 տոկոս աճ է արձանագրվել, 2019թ. հունվարին երկրում համախառն առևտուրը 19 տոկոսով աճել է, սրտի վիրահատության արժեքն ընկել է, ավելի քան 200 հազար քաղաքացու հասանելի են դարձել առողջապահական ծառայությունները։

«Սա սոցիալական վիճակի բարելավո՞ւմ է, թե՞ չէ»,- հռետորական հարց հնչեցրեց Նիկոլ Փաշինյանը։

Առաջին հայացքից՝ գուցեև բարելավում է։ Բայց դրանում համոզվելու համար բավարար չէ այն, ինչ ասում է վարչապետը։

Սոցիալական վիճակի բարելավումն ամենևին էլ մի կոմպոնենտով չի սահմանափակվում։ Դա կապված է տարբեր գործոնների հետ։

Իսկ ինչո՞ւ վարչապետը ոչինչ չի ասում այն մասին, թե այս ընթացքում ինչքանո՞վ է թանկացել կյանքը Հայաստանում, որից մեծապես կախված է մարդկանց սոցիալական վիճակը։ Խոսքը ոչ թե հայտարարվող 1,5-2 տոկոս գնաճի, այլ առաջին անհրաժեշտության ապրանքների իրական թանկացումների մասին է։ Այդ խնդրին Նիկոլ Փաշինյանը, երբ դեռևս Ազգային ժողովի պատգամավոր էր, շատ ավելի բուռն էր արձագանքում։

Հիշենք նրա հայտնի հարցապնդումներից մեկը, որը ներկայացրեց նախկին կառավարությանը` իշխանափոխությունից ընդամենը երկու-երեք ամիս առաջ. «Կառավարությունն անընդհատ ասում է, որ գնաճը 2,6 տոկոս է։ Այդ 2,6 տոկոսը ինչպես է ստացել Ազգային վիճակագրական ծառայությունը։ Նա տալիս է, որ կարագը թանկացել է 41 տոկոսով, խոզի միսը՝ 38 տոկոսով, կարտոֆիլը՝ 28 տոկոսով։

Այսինքն՝ սրանք գնաճի ցուցանիշներն են։ Հիմա ո՞նց են ստացել 2,6 տոկոս։ Որովհետև դրան հակադրել են խառը կանաչու գնանկումը` 48,5 տոկոսով, սխտորի գնանկումը` 22,2 տոկոսով, կանաչ սոխի գնանկումը՝ 18,2 տոկոսով, կանաչ և կարմիր տակդեղի գնանկումը՝ 12,1 տոկոսով։ Այսինքն, որ այդքան ասում եք՝ 2,6 տոկոս գնաճ, ես ձեր օգնությամբ պատկերավոր ցույց տվեցի, թե կառավարությունը, վիճակագրությունը, ինչպես է 48 տոկոսը մանիպուլյացիաներով դարձրել 2,6 տոկոս»։

Հետաքրքիր է, իսկ հիմա կառավարությունն ու վիճակագրությունը Նիկոլ Փաշինյանի ասած մանիպուլյացիաներն անո՞ւմ է, թե՞ ոչ։ Իհարկե անում է։ Բայց դա արդեն հավանաբար մանիպուլյացիա չէ, այլ գնաճի հաշվարկման մեթոդաբանություն։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա՝ գնաճը շատ ավելի ակտիվ է առաջին անհրաժեշտության ապրանքների շուկաներում։

Պատահական չէ, որ 1-2 տոկոս գնաճի պայմաններում միայն վերջին մի քանի ամիսներին սոցիալական այնպիսի կարևորության ապրանքատեսակ, ինչպիսին ալյուրն է կամ հացը, թանկացել է 10-20 տոկոսով։ Էլ չասենք մսամթերքի գնաճի մասին, որն անհասանելի է դարձել սպառողների մեծ մասին։

Միջին աշխատավարձը, որը հանդիսանում է սոցիալական վիճակի հիմնական բնութագրիչներից մեկը, այս ընթացքում էական փոփոխություն չի կրել։ Անցած տարի այն ավելացել է 2,9 տոկոսով։ Այս տարվա հունվարին` նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, միջին աշխատավարձի աճը կազմել է 4,1 տոկոս կամ շուրջ 172,2 հազար դրամ։ Բայց այն դեռ գնահատական է և առաջիկայում անպայման փոխվելու է։ Կասկած չկա, որ նվազելու է։

Ի դեպ, 2018թ. հունվարին միջին աշխատավարձի գնահատված աճը Հայաստանում 10 տոկոսից բարձր էր։

Սոցիալական վիճակի բարելավման մասին խոսելիս, հավանաբար, վարչապետին պետք էր հարցնել, թե իշխանափոխությունից հետո Հայաստանում քանի՞ նոր աշխատատեղ է բացվել։ Խոսքը բոլորին լավ հայտնի 30 կամ 40 հազար աշխատատեղերի հայտարարագրման մասին չէ։ Անշուշտ, շատ լավ է, որ այդքան թաքնված աշխատող բացահայտվել է։ Բայց բոլորս էլ հասկանում ենք, որ դա կապ չունի նոր աշխատատեղերի ստեղծման հետ։

Կամ՝ գուցե Նիկոլ Փաշինյանին պետք էր հարցնել, թե կարո՞ղ է թվարկել մեկ-երկու ընկերություն, որտեղ իր վարչապետ դառնալուց հետո 200, լավ, 100 նոր աշխատատեղ է բացվել։

Իսկ որ այս ընթացքում բազմաթիվ աշխատատեղեր փակվել են՝ փաստ է, բավարար է վկայակոչել միայն Ամուլսարի կամ Վանաձորի պղնձաձուլարանի օրինակը։

Սոցիալական վիճակի բարելավման մասին խոսելիս գոնե վարչապետը հիշո՞ւմ է, թե ժամանակին ինչեր էր խոստանում հասարակությանը։ Չենք խոսում աշխատավարձերի ու կենսաթոշակների կտրուկ բարձրացումների մասին, բայց ո՞ւր մնացին հանրային ծառայությունները նվազեցնելու վերաբերյալ հայտարարությունները։ Ինչո՞ւ այնուամենայնիվ խմելու ջրի սակագինը բարձրացավ, իսկ գազինը դեռ մեծ հարց է, թե ինչ կլինի։ Բայց չէ՞ որ սակագները պետք է իջնեին։

Վարչապետի ասուլիսում այդպես էլ որևէ հարց չհնչեց Հայաստանին «սպառնացող» տնտեսական թռիչքից, որի մասին մի քանի ամիս առաջ խոսում էր Նիկոլ Փաշինյանը։ Մինչդեռ, հավանաբար պետք էր հիշեցնել, որ միջազգային հայտնի ֆինանսական կազմակերպություններն այս տարի Հայաստանում տնտեսական աճի ոչ թե՝ թռիչք, այլ՝ դանդաղում են կանխատեսում։ Նրանք մեծ ակնկալիքներ չունեն նաև հետագա երկու տարիների հետ կապված։ Խոսքն ընդամենը 4,5-5 տոկոս աճի մասին է։

Ի՞նչ ներառական տնտեսական աճի մասին կարող է խոսք լինել, երբ արձանագրվող տնտեսական ակտիվությունը հիմնված է հիմնականում առևտրի և ծառայությունների վրա։ Ընդ որում, այստեղ գործ ունենք ոչ այնքան իրական աճի, որքան շրջանառությունների բացահայտման հետ։ Փոխարենը՝ տնտեսության իրական հատվածում զարգացումներ չկան։ Եթե շինարարության ոլորտում ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է պասիվանում անշարժ գույքի շուկան։ Չէ՞ որ այն տնտեսության ու սոցիալական իրավիճակի կարևոր ինդիկատորներից է։

Իշխանափոխությունից հետո վերսկսել է վատանալ երկրի արտաքին առևտրի շրջանառությունը։ Խոսվում է արտահանման խթանման կամ արտահանման հիման վրա տնտեսություն ձևավորելու մասին, բայց արագ տեմպերով ավելանում է ներմուծումը։ Դա չի՞ նշանակում արդյոք, որ ներքին տնտեսության դիրքերը թուլանում են։ Ընդ որում, ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին շուկաներում։

Գուցե Նիկոլ Փաշինյանին պետք էր հարցնել, թե իր գործողությունների հետևանքով ինչպիսի՞ վնաս է հասցրել Հայաստանի ներդրումային միջավայրին, որն այսօր էլ խելքի չի գալիս։ Կամ՝ ի՞նչ է արել ներդրումների պաշտպանության համար, որպեսզի կապիտալն իրեն հանգիստ զգա Հայաստանում, և ոչ թե՝ ահաբեկված։

Այն, ինչ ասվում է ներդրումային ծրագրերի մասին, դրանք հիմնականում նախկին իշխանությունների ժամանակներից են գալիս։ Ներդրումային նոր առաջարկներ գրեթե չկան։

Փոխարենը` կապիտալը գնում է Հայաստանից, երբ այլևս չկան մենաշնորհներ, իսկ կոռուպցիան հիմնականում հաղթահարված է։ Ինչպե՞ս ստացվեց, որ նախկինում Հայաստանում ձևավորված բարձր գների հիմնական մեղավորը համարվում էր մենաշնորհային տնտեսությունը, իսկ երբ մենաշնորհները վերացան, այդպես էլ գները չնվազեցին։

Հարցերը շատ են, բայց բավարարվենք այսքանով։ Հուսանք, որ վարչապետը դեռ բազում առիթներ կունենա դրանց պատասխանելու, եթե, իհարկե, ցանկանա»։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan