Շիրխանյանի բաց նամակն ուղարկվել է ԱԱԾ. Վանեցյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված բաց նամակը Գլխավոր դատախազի կողմից ուղարկվել է ԱԱԾ։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում այս մասին տեղեկացրել էԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
«Իրականացվում են ստուգողական միջոցառումներ։ Եթե կլինեն հիմնավորվող փաստեր, կտրվի ընթացք», - ասաց Ա.Վանեցյանը։
Իր հերթին հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանին լավ է ճանաչել և նամակում նշված, մասնավորապես, Մեղրիի հետ կապված հարցը ազգային անվտանգության խնդիր է, որը պարզելու կարիք կա։
«Եթե իմ օգնության կարիքը լինի, ես պատրաստ եմ օգնել», - հավելեց Ա.Քոչարյանը։
Նկատենք, որ Շիրխանյանը օրերս «Առաջին լրատվականին» էր տրամադրել 23 կետից կազմված մի նամակ, որն ուղղված էր Ռոբերտ Քոչարյանին`ի պատասխան 2-րդ նախագահի հրապարակած գրքի։