«Բարի օր», «բարի գիշեր»՝ այս արտահայտությունները Հարավային Կորեայում քաղաքական սկանդալի պատճառ են դարձել
«Բարի օր», «բարի գիշեր»՝ այս արտահայտությունները Հարավային Կորեայում քաղաքական սկանդալի պատճառ են դարձել եւ հանգեցրել նրան, որ ԱԳ նախարարը ստիպված է եղել ներողություն խնդրել խորհրդարանի առջեւ:
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե-ինը մարտի սկզբին այցելել էր Մալազիա: Վարչապետ Մահաթհիր Մոհամադի հետ մամուլի ասուլիսին նա ողջունել էր «selamat sore» բառերով: Այս արտահայտությունն ավելի հաճախ օգտագործվում է Ինդոնեզիայում, չնայած հարեւանների լեզուններն այնքան նման են, որ որպես կանոն, դրանք հասկանալի են միմյանց:
Մուն Չժե ինի արտահայտությունը ստիպել է Մալազիայի վաչապետին ժպտալ, մինչդեռ նախարարները փռթկացել են ծիծաղից: Պարզվել է, որ նա սխալ արտահայտոություն է օգտագործել եւ բարի օր ասելու փոխարեն բարի գիշեր է ողջունել: Թվում է թե մանրուք է, բայց Հարավային Կորեայում մալազիական լեզվի չիմացությունը դիվանագիտական աղետ են անվանել:
The Korea Times-ը դատապարտել է նախագահի թիմին «անիրազեկության» համար:
«Ընդունող կողմի բողոքի բացակայությունը չի արդարացնում անհավանական անփութությունը», - գրում է թերթը՝ նշելով, որ դա միջադեպերի շարքից մեկն էր, որը ցուցադրում է Կապույտ տանը (նախագահի աշխատակազմ) պրոֆեսիոնալության եւ էթիկայի լուրջ բացակայությունը:
ԱԳ նախարար Կանգ Կյոնգվան ներողություն է խնդրել խորհրդարանից՝ ընդունելով, որ իր նախարարությունը լուրջ սխալ է թույլ տվել:
Մալազիայում սակայն դեպքը զվարճալի են համարել, այլ ոչ թե վիրավորական:
«Մենք երջանիկ ու զարմացած էինք, երբ նախագահն ասաց դա», - AFP-ին ասել է Մալազիայի վարչապետի գրասենյակի օգնականը: