Եվս մի հրաշամանուկ պաշտոն ստացավ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սուսաննա Սաֆարյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝
Սուսաննա Սաֆարյանին նշանակել Զբոսաշրջության կոմիտեի նախագահ»,-ասված է որոշման տեքստում:
Իսկ մենք նայում ենք Սուսաննայի լուսանկարը, ծանոթանում կենսագրությանը եւ հասկանում, որ Ռեւազյանը եւ մյուս հրաշամանուկները լավ համալրում ստացան:
Հրաշալի ժամանակներ են. դու աշխատում ես տուրիստական տեղեկատուում եւ մի օր ղեկավարում մի ամբողջ երկրի տուրիզմ: