Վաշինգտոնի ափերին տարօրինակ օձաձուկ են հայտնաբերել (տեսանյութ)
ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Լոնգ Բիչ քաղաքի լողափերից մեկում բնակիչները յուրահատուկ ծովային արարած են հայտնաբերել: Փոթորկի հետևանքով ափ նետված օձաձուկը խրվել էր լողափի ավազի մեջ, և մարդիկ ստիպված են եղել «ազատել» նրան գերությունից:
«Զվեզդա» հեռուստաալիքի հրապարակած կադրերում երևում է, թե ինչպես է տարօրինակ օձանման ձուկը դուրս սողում հողի տակից, այնուհետև նրան դնում են ակվարիումի մեջ:
Մասնագետները նրան համապատասխան օգնություն կցուցաբերեն ու կօգնեն վերականգնվել վնասվածքներից:
Հայտնի է, որ նման օձաձկները հիմնականում հանդիպում են Պերուի տարածքում, Վաշինգտոնի նահանգում նման օձաձկներ գրեթե չեն պատահում: