1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 20 ապրիլի 2019թ., 00:00
Փաշինյանը խոստումները կատարել է, իսկ մուրացկան երեխաների թիվն՝ ավելացել Լիտվայում «խմած» երեխա է ծնվել Ինքնասպանությունից առաջ Պերուի նախկին նախագահը գրություն է թողել Ղազախստանում ավտոպատահարի հետևանքով ավելի քան 1 տասնյակ մարդ է զոհվել. կան տասնյակ տուժածներ Պերուի նախկին նախագահ Պեդրո Պաբլո Կուչինսկին դատապարտվել է 36 ամիս պայմանական ազատազրկման ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել է հայ մարշալի եզակի լուսանկարը Առանց երեք երեխա ունենալու նախարար դառնալ չես կարող Տեղի է ունեցել Իմամօղլու-Էրդողան առաջին հանդիպումը Ֆրանսիան տանկեր է մոտեցրել Ռուսաստանի սահմաններին Դոնալդ Թրամփը մեղադրել է Մյուլլերի հետաքննության օգնականներին Ավագ շաբաթ. Ճրագալույց Զատկի Իրանում կանայք մարզադաշտում ֆուտբոլային հանդիպումներ դիտելու համար ստիպված են տղամարդ ձևանալ (լուսանկարներ) Ցեմենտի ներքո տեղի ունեցած իրական բախումը. ի՞նչը պետք է բաժանել ցեմենտից բացի Հայաստանի քաղաքացուն ոստիկաններն իջեցրել են օդանավից Մոսկվա-Տյումեն թռիքչի ժամանակ ծխելու համար Երեկ կայացավ Պորոշենկո-Զելենսկի բանավեճը «Շաքար» հարաբերություններ. Հրաչյա Հակոբյանը Ալեքսանյանի քրոջ որդու համար միջնորդել է Արարատի մարզպետին Լիլիթ Հովհաննիսյանի ինքնազգացողությունը վատացել է համերգի ժամանակ (Տեսանյութ) Արհեստական ժպիտը կարող է բարձրացնել տրամադրությունը. գիտնականներ Անգլիայի թագուհու նվերը բացահայտել է Հարիի և Մեգանի ապագա երեխայի սեռը Ցեղասպանության տարելիցը որոշվել է պետական մակարդակով մոռացության մատնել. իշ­խանությունն իր հաղթանակի 1-ամյակն է նշում Փարիզի Աստվածամոր տաճարի մեղուները հրդեհից չեն վնասվել Պորոշենկոն «խղճուկ» տեսք ուներ. Սաակաշվիլին՝ Ուկրաինայի նախագահի թեկնածուների բանավեճի մասին Ի՞նչ աշխատավարձի բարձրացման մասին է խոսում վարչապետը. կուտակային կենսաթոշակային համակարգի 5 տոկոսը 2,5 տոկոս դարձնելո՞ւ Որքանո՞վ է «զուսպ» Համազասպ Դանիելյանը. «Իմ քայլի» պատգամավորի ունեցվածքը Վարչապետը շահագրգռված չէ Դավիթ Սանասարյանի հարցի քննարկմամբ «Իզմ»-եր, այնուամենայնիվ, պետք են. մայիսին կայանալիք ՔՊԿ համագումա­րում ընդունվելու է կուսակցության նոր ծրագիրը Փարիզի Աստվածամոր տաճարի վանահայրը չի բացառում, որ հրդեհի պատճառը համակարգչային համակարգի խափանումն էր Երևանը վարում է իրական բանակցություններ՝ առանց Ղարաբաղի մասնակցության․ Մ. Կոլերով Երգչուհի Ադելը բաժանվել է ամուսնուց Գարեջրի շնորհիվ Անդերում հնագույն կայսրությունը չէր պատերազմում 500 տարի շարունակ Զվարթնոցի տաճարը՝ Փարիզի սրտում. 800 տարի առաջ ֆրանսիացի արքան հայկական տաճարն ընտրել է որպես զարդանախշ Արտակ Զեյնալյանի դիմումը՝ լուրջ սկանդալի պատճառ. Գագիկ Հարությունյանի լիազորությունները կդադարեցվե՞ն Բավականին նվազել են բնակչության կողմից էլեկտրաէներգիայի սպառման ծավալները Արցախում 17-ամյա տղան 10-ամյա եղբորը սպանել է համակարգչային խաղի ազդեցության տա՞կ Հայաստանի 5 քաղաքներում ձյուն է տեղում Օրվա հանդիպումների անոնս Հանգիստ նստեք տեղներդ․ Դավիթ Սանասարյանը՝ «իր անվան հետ խաղացողներին» Չինաստանն ուսումնասիրում է Լուսնի վրա մարդ իջեցնելու հնարավորությունը Կարո Փայլանը կոչ է արել ազատ արձակել Օսման Քավալային եւ մյուս մտավորականներին Նիկոլ Փաշինյանը ներողություն չի խնդրի մաքսատան աշխատողից Իսրայելը ստեղծել է հրթիռներ, որոնք կարող են դիմակայել ռուսական Ս-300-ներին Ներթիմային գզվռտոց. Ավինյանի մտերիմը՝ սուպերփոխնախարարի հավակնորդ ընդդեմ Նազենի Ղարիբյանի «Լրիվ իրականության զգացողությունը կորցրել ես». Փաշինյանը շատ կոշտ խոսակցություն է ունեցել Ջանջուղազյանի հետ Արմեն Գեւորգյանի պաշտպանները դիմել են ՄԻՊ-ին Սամվել Բաբայանի թեման «փակված» է. Արցախում լուրջ պայքար կընթանա 2 թեկնածուների միջեւ Կլինկեր՝ Թոխմախի Մհերի համար. նա է կանգնած ցեմենտի հումքը տուրքից ազատելու նախաձեռնության հետեւում Փաշինյանի կուսակցությունից որեւէ մեկը չի մասնակցել. Լրջագույն խնդիրներ կան ռուսների հետ Սահմանադրական դատարանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի Դավիթ Սանասարյանը մեղադրում է Նիկոլ Փաշինյանին Կրակոցներ՝ Երևանում. հրազենային վիրավորում է ստացել «Դռռիկ Ալիկը» 10 ամենաօգտակար մթերքներն ըստ եվրոպացի մասնագետների կարծիքի Նախաճաշը բաց թողնելը եւ ուշ ընթրիքը սրտի համար վտանգավոր են Հունաստանի պաշտպանության նախարարը մտահոգ է Թուրքիայի կողմից Ս-400-ների ձեռքբերմամբ ԱՄՆ-ը կշարունակի «կոշտ միջոցներ» ձեռնարկել Ռուսաստանի նկատմամբ. Պոմպեո Ես չեմ կարող հիմա ասել՝ Սերժ Սարգսյանը որեւէ հանցագործության մեջ կմեղադրվի, թե ոչ. Նիկոլ Փաշինյան Իսկ ինձնից հետո ո՞վ է լինելու հաջորդը. Ռոբերտ Քոչարյանի հոդվածը EurActiv-ում ԵԱՏՄ-ն գոյության 5 տարում ապացուցել է իր կայունությունն ու ամրապնդել դիրքերը. Լավրով «Ռոսնեֆտը» խոստացել է դիմել իրավապահ մարմիններին Reuters-ի «տեղեկատվական դիվերսիայի» պատճառով Եվրոպայի լիգա․ Շաբաթվա լավագույն խաղացողը ԱՄՆ-ը չի պատասխանել Ս-400-ների գծով տեխնիկական կոմիտե ստեղծելու առաջարկին. Անկարա Գարեգին Բաղրամյանն ազատվել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնից Ռադայի պատգամավորի վրա մի դույլ կղանք են լցրել ու վրան ֆալոիմիտատորներ նետել Սևանի ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում Իրանի հետախուզությունը երկրում եւ տարածաշրջանում մոտ 300 լրտեսների է հայտանբերել Instagram-ը կարող է թաքցնել գրառումների տակ լայքերի թիվը Business Insider-ը Ռուսաստանի տնտեսության վերաբերյալ «շոկային» փաստեր է ներկայացրել Ռուսաստանի դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Թրամփը կլինի առաջին օտարերկրյա ղեկավարը, որին գահակալումից հետո կհանդիպի Ճապոնիայի նոր կայսրը Դոլարի փոխարժեքըւ շարունակում է նվազել. Եվրոն եւս էժանացել է Եղանակը Հայաստանում հանգստյան օրերին. տեղումներ, լեռներում՝ ձյուն Դեմոկրատները հիմար վիճակում կհայտնվեն, եթե Թրամփի իմփիչմենթ սկսեն Իսպանական օդանավակայաններում սկսել են օգտագործել գենդերային չեզոք դիմելաձեւեր Նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել ՍԴ դատավորի թեկնածուի առաջադրմանը մասնակցելու վերաբերյալ Ցանկություն կա 7-18 տարեկան երեխաների բուժօգնությունն ընդգրկել պետական պատվերի մեջ. Արսեն Թորոսյան Ի՞նչ են քննարկել Ծառուկյանն ու Փաշինյանը Այսօր պետք է տեղի ունենա Պորոշենկո-Զելենսկի բանավեճը ՊԵԿ պաշտոնատար անձինք նախնական կալանքից ազատեն արձակվել գրավի կիրառման արդյունքում. Դատախազության պարզաբանումը Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է Ամալյա Ենգոյանին Թուրքիայի առափնյա անվտանգության ծառայության աշխատակիցները 5 տոննա թմրանյութով բեռնված նավ են կալանել Հայաստանում առաջին անգամ կնշեն Անասնաբույժի միջազգային օրը
Հարցում

Արցախի ԱԺ-ն փակեց ճանապարհը. Չկարողանալով «հանձնողական» խուճապ գեներացնել, փոխում են հարվածի ուղղությունը

«Ժամանակ» թերթը գրում է.

«Արցախի խորհրդարանի երեք կուսակցություններ՝ «Ազատ Հայրենիք», ԱԺԿ եւ ՀՅԴ, հայտարարություն են տարածել, որտեղ խոսում են անկախ եւ ինքնիշխան պետականության եւ ներկայիս կարգավիճակի եւ ժողովրդի ընտրության հեռանկարում միասնական հայկական պետականության մասին, այսօր նախաձեռնված այլ գործընթացները դիտարկելով արհեստական ու վտանգավոր:

Ըստ այդմ կոչ է արվում դրանք շահարկող քաղաքական հավակնություն ունեցող ուժերին եւ գործիչներին զերծ մնալ այդօրինակ քայլերից: Արցախի խորհրդարանի երեք ուժերի հայտարարության մեջ չկան անուններ եւ քիչ են կոնկրետությունները, թե ինչի մասին է խոսքն ու ինչ առիթով, սակայն մյուս կողմից, վերջին օրերի լրահոսին ծանոթությունն ամեն ինչ դարձնում է պարզ:
Արցախի խորհրդարանականների հայտարարությունը անկասկած վերաբերում է մի կողմից Արցախը Հայաստանին միացնելու գործընթաց եւ ստորագրահավաք սկսելու մասին «Սասնա ծռեր» կուսակցության հայտարարությանը, մյուս կողմից՝ Արցախի հարցը ՌԴ մանդատի ներքո տեղափոխելու Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի հայտարարությանը:


Ընդ որում, Բաբայանը հայտարարել է Արցախի 2020 թվականի նախագահի ընտրությանը մասնակցելու հավակնության մասին, իսկ «Սասնա ծռերն» էլ հայտարարել են Արցախում էլ գրանցվելու եւ նախագահի թեկնածու ունենալու մտադրության մասին: Ժիրայր Սեֆիլյանը նշել էր, որ այդ թեկնածուն չի լինի Սամվել Բաբայանը, բայց նրա հետ կգործակցեն, եթե աջակցի իրենց թեկնածուին:

«Ծռերը» միաժամանակ համաձայն չէին եղել ռուսական մանդատի նրա գաղափարին: Մյուս կողմից, առաջին հայացքից իրարամերժ երկու գաղափարները, կամ երկու դիրքեր ունեցող սուբյեկտները, գործնականում հրապարակ են բերում ներկայումս հռչակվող պետական քաղաքականությանը հակադիր երկու մոտեցումներ, եւ այստեղ ստացվում է, որ թեկուզ հնարավոր առերեւույթ միմյանց հանդեպ լինելով հակադիր, նրանք գործնականում համատեղ ծածկում են պետական հռչակված ռազմավարությունն ու մոտեցումը Արցախը բանակցային կողմ դարձնելու վերաբերյալ:

Այստեղ է բուն խնդիրը, որն իր մեջ կարող է պարունակել հռչակված պետական քաղաքականության ոչ լեգիտիմության նպատակ կամ շարժառիթ: Բանն այն է, որ Հայաստանը նոր ռազմավարությունը հռչակելով մարտի 12-ին Ստեփանակերտում, անշուշտ այն կառուցում է Հայաստանի իշխանության բարձր լեգիտիմության վրա: Մինչդեռ, թավշյա հեղափոխությունից ի վեր նախկին իշխող համակարգի մի շարք բաց եւ քողարկված շրջանակներ փորձում են նոր իրավիճակը թիրախավորել հենց Արցախի հարցում «հանձնման» կամ «դավադրության» գեներացիայով: Մարտի 12-ին, ըստ էության, վերջնականապես փակվեց այդ մանիպուլյացիայի ճանապարհը: Ահա այս պայմաններում է, որ մտածելու տեղիք է տալիս դրան զուգահեռ երկու այլ մոտեցումների ներդրման փորձը, որով հնարավոր է՝ փորձ է արվում օգտագործել Արցախի հարցը այլ տարբերակով:

Չկարողանալով «հանձնողական» խուճապ գեներացնել եւ հարվածել իշխանության լեգիտիմությանը, հնարավոր է հարվածի ուղղությունն է փոխվում, եւ թիրախավորվում է իշխանության լեգիտիմության վրա հիմնված արցախյան ռազմավարության լեգիտիմությունը:

Այսինքն՝ չի ստացվում թուլացնել իշխանության լեգիտիմությունն Արցախի հարցի միջոցով, փորձենք Արցախի հարցում իշխանության մոտեցման ապալեգիտիմացումով թուլացնել իշխանությանը: Ահա այս հնարավոր տողատակերի հավանականության պայմաններում, գործնականում աննախադեպ ու ողջունելի է այն, որ Արցախի խորհրդարանը առաջին անգամ հայտարարություն է անում ընդդեմ այդ փորձերի կամ հավանական վտանգների, այն պարագայում, երբ նախորդ մեթոդաբանության մեջ արցախյան իշխանական շրջանակները տեղավորվում էին մանիպուլյացիոն դիրքերի կողմում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

website by Sargssyan