Զինված ու դիմակավորված ավազակային հարձակում Արմավիրի մարզում. հնչել են կրակոցներ
Մարտի 21-ին զինված ու դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 20:10-ի սահմաններում 2 դիմակավորված ճիվաղ, որոնցից մեկը զինված հրացանով, մեկը՝ ատրճանակով, մտել են Արմավիր քաղաքի 107 թաղամասի 284 տուն և զենքի սպառնալիքի տակ ավազակային հարձակում կատարել նշված տանը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նրանց չի հաջողվել իրենց գործն ավարտին հասցնել, քանի որ տանտերը դիմադրություն է ցուցաբերել, ինչի արդյունքում էլ հնչել են կրակոցներ, այնուհետև այդ անձինք դիմել են փախուստի: Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավազակային հարձակում կատարելու և ապօրինի զենք-զինամթերք կրելու, պահելու, օգտագործելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև որսորդական հրացան, որը ճիվաղներից մեկինն է եղել:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: