Բրիտանիան Եվրամիության կազմից պետք է դուրս գա ապրիլի 18-ից ոչ ուշ. Եվրախորհրդարան
Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությունից դուրս գալու ամսաթվի հետաձգումը չպետք է երկարաձգվի ապրիլի 18-ից: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանին ԵՄ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում կայացած ճեպազրույցի ժամանակ:
Գագաթնաժողովն այսօր պետք է վերանայի հնարավորությունը՝ հետաձգելու Brexit-ի ամսաթիվը, մասնավորապես՝ ամսաթիվը, թե մինչև երբ դա կարող է տեղի ունենալ:
Խորհրդարանի անունից ես խնդրել եմ, որ ցանկացած հետաձգում, որքան հնարավոր է, կարճատև լինի և ոչ ավելի ուշ, քան ապրիլի 18-ը՝ հաշվի առնելով այն փաստը, որ պետք է ընտրություններ կազմակերպել Եվրախորհրդարանում», - ասել է Տայանին: