Երևանի թիվ 114 դպրոցի մոտից հոսպիտալացվել է դանակահարված 2 երիտասարդ
Այս թեմայով
- Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
- Դանակահարություն՝ Երևանում․ անչափահասները տեղափոխվել են հիվանդանոց
- Հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխել դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին
- Արտակարգ դեպք՝ Երևանում. «Աստղիկ» ԲԿ են տեղափոխվել դանակահարված ու ծեծված երկու քաղաքացի
Երևանում այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել: Ժամը 18:30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժշիկների հերթապահ խումբը Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել 2 երիտասարդ տղաների:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, հիվանդանոց է մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են՝ 27-ամյա Միքայել Մելիքյանը, ով հիանդանոց է տեղափոխվել «ձախ արմնկային շրջանի դրսային մակերեսի կտրած վերք» ախտորոշմամբ և 20-ամյա Էդգար Զաքարյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, աջ նախաբազկի մակերեսի վերք» ախտորոշմամբ:
Ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ նրանք դանակահարվել են Կենտրոն վարչական շրջանում գործող Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի մոտ գտնվող փողոցներից մեկում: