ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մեկնում է Վրաստան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Վրաստան կժամանի երկուշաբթի, մարտի 25-ին։ Այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ հայտնում է «Նովոստի-Գրուզիան»։
«Այս այցը եւս մեկ անգամ հաստատումն է, որ Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունները նախկինում երբեւէ այդքան բարձր մակարդակի վրա չեն եղել»,- ընդգծել է վարչապետը։
Բախտաձեի խոսքերով, ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների տեսակետից, Վրաստանի համար «շատ հաջողված» էր անվտանգության հարցերով Մյունխենյան համաժողովը, որը անցկացվել էր փետրվարի 15-17-ը։
Վարչապետը չի հստակեցրել, սակայն, ինչպես ակնկալվում է, Սթոլթենբերգը ներկա կգտնվի «ՆԱՏՕ-Վրաստան» շտաբային վարժանքներին։