Ստամբուլում քաղաքային ավտոբուսը մխրճվել է անցորդների բազմության մեջ, կա 3 վիրավոր (տեսանյութեր)
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Ստամբուլում քաղաքային ավտոբուսը, դուրս գալով երթևեկելի ճանապարհից, մխրճվել է անցորդների բազմության մեջ, տուժել է 3 մարդ, հաղորդում է թուրքական NTV հեռուստաալիքը:
Միջադեպը տեղի է ունեցել Ստամբուլի Ֆաթիհ շրջանի Բեյազիտ թաղամասում:
Նշվում է, որ կանգառին մոտենալիս վարորդը կորցրել է ղեկի կառավարումն ու վնասել նաև մայթեզրի մոտ կայանած 12 մեքենայի: Ավտոբուսի վարորդը ձերբակալվել է:
Հայտնի է, որ մարմնական վնասվածքներ ստացած 3 մարդ հոսպիտալացվել է, առավել թեթև վնասվածքներ ստացածներին շտապօգնության աշխատակիցներն օգնություն են ցուցաբերել տեղում: