Պետհիմնարկի աշխատակիցներն աշխատավարձ չեն ստացել 3 ամիս․ վարչապետը զարմացել ու զայրացել է
Հայաստանի «Արմատ» լաբորատորիաների 260 խմբակավարներ աշխատավարձ չեն ստացել շուրջ երեք ամիս, ինչի շուրջ նամակ են գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ «21-րդ դարում նման բան հնարավոր ա՞»,- զարմացավ վարչապետը՝ հարցը բարձրացնելով կառավարության նիստում։ Ծավալվեց թեժ քննարկում, որի ընթացքում պարզվեց, որ կառավարությունը որոշումներ է ընդունում առանց նախապես պատշաճ շրջանառելու։