Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահի այցելուներից մեկը հանվել է և գրեթե մերկ քայլել սրահներով
Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում մերկ տղամարդու հայտնվելը եղել է չհայտարարված «Ոսկե հորթ» ակցիայի շրջանակում: Այդ մասին լրագրողներին ասել է ակցիայի կազմակերպիչներից մեկը` Մաքսիմը, հաղորդում է РЕН ТВ-ն:
Հարցին, թե ինչու է դա արվել, նա պատասխանել է. «Սա քաղաքական ակցիա չէ, այլ գեղարվեստական, այն մասին թե ինչպես են Ռուսաստանում վերաբերվում ժամանակակից արվեստագետներին, ինչ վիճակում են գտնվում արվեստն ու նկարիչները, ինչ աջակցություն են նրանք ստանում»:
Մաքսիմը նաև նշել է, որ ակցիան չի խոչընդոտվել, և այն իսկապես կայացած է համարում:
Տրետյակովյան պատկերասրահից էլ հայտնել են, որ ակցիայի ընթացքում արվեստի ստեղծագործություններին և այցելուներին որևէ վտանգ չի սպառնացել:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահի այցելուներից մեկը հանվել է և գրեթե մերկ քայլել սրահներով, ապա արագ դուրս եկել պատկերասրահից: