Կառավարությունը լուծարում է հերթական կառույցը
«Ժողովուրդ»-ը գրում է․
«ՀՀ կառավարությունն այսօրվա նիստին կլուծարի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը, իսկ լիազորությունների իրականացումը կվերապահվի Գյուղատնտեսության նախարարությանը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հիմնարկի՝ աշխատանքից ազատված աշխատողները կներգրավվեն աշխատանքի Գյուղատնտեսության նախարարության կառուցվածքում ստեղծվելիք ստորաբաժանման համարժեք քաղաքացիական ծառայության պաշտոններում: Հակառակ դեպքում կպահպանվի նրանց վարձատրությունը»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։