Հարավային Ավստրալիայում հսկայական արեւային ձուկ է ափ նետվել
Հարավային Ավստրալիայի Կորոնգ ազգային այգու առափնյա շրջանում հսկայական արեւային ձուկ (Մոլա-մոլա) է ափ նետվել՝ հայտնում է CNN-ը։
Արեւային ձուկը Մյուրեյի գետաբերանում հայտնաբերել է ձկնորս Սթիվեն Ջոնսը, որը սկզբում նրան ջրի մեջ սուզված ծառաբնի տեղ է դրել։ Ոչ ոք նախկինում նման բան չի տեսել։
Ազգային այգին հայտարարել է, որ արեւային ձկները աշխարհի խոշորագույն ձկներն են եւ կարող են ավտոմեքենայից էլ ծանր կշռել։
Մոլա-մոլան հայտնաբերվել է 2017թ․, այն սնվում է հիմնականում մեդուզաներով, երկարությունը կարող է 2 մետրի հասնել։
Նրան «արեւային» են անվանել, քանի որ սիրում է արեւի տակ լողալ։