Այսօր՝ 29 մարտի 2024թ., 00:00
Իլոն Մասկը բաժանորդագրվել է դեպրեսիան բուժել խոստացող օգտահաշվին Արտասահմանյան ընկերությունների վնասները ռուսական շուկայից հեռանալուց հետո գերազանցել են 107 միլիարդ դոլարը Քրեական հեղինակություն Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութից Մոսկվայում բացահայտվել է ադրբեջանցու ձեռքով 23 տարի առաջ կատարված սպանությունը Միջազգային պահանջ է՝ սահմանի որոշման ցանկացած գործընթաց որևէ ուժ չունի, եթե մարդկանց բնականոն կյանքը խաթարվում է. Թաթոյան Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը կկորցնի արժեքը Եվրամիության աչքում. ռուս քաղաքագետ Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության. ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ «Ավտովազ»-ը սկսել է Lada-ի արտադրությունն Ադրբեջանում Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար Բաղմանյանի դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում Բաղանիսցիները զայրացած են. «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Տավուշ Լավրով. ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության Արցախի հանձնումը միայն սկիզբ էր. ՀՅԴ Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Հայաստանի ղեկավարությունը միտումնավոր փորձում է փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ. Լավրով Եվրոպական արժեքները կրելով հանդերձ չպետք է Ռուսաստանին թշնամի դարձնենք, իսկ Իրանն էլ մեր հզոր հարեւանն է․ Արամ Մանուկյան Նյարդաբանները ուղեղում մի մեխանիզմ են հայտնաբերել, որը վերահսկում է երաժշտության տակ պարելու ցանկությունը ԱՄՆ առաջին տիկինը երեխաների համար գիրք է գրել իր կատվի մասին Եվրոպայում 11-ից 15 տարեկան գրեթե յուրաքանչյուր վեցերորդ երեխան կիբերհարձակման է ենթարկվում ԱՄՆ-ն 2024 թ. 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին պաշտպանության համար Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ Երևանում թալանել են հայտնի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ Հայաստանն աշխարհի աչքի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր, բայց դա հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր․ Շահրամանյան Մանիպուլյացիա․ Կառավարությունը հարկատուների գումարները տվեց «Վեոլիա Ջուր»-ին, որ հարկատուների համար ջուրը չթանկանա Մեծ Պահք. Ավագ հինգշաբթի. Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Արցախը երբևէ Հայաստանի համար վտանգ չի եղել, դա մանիպուլյացիա է իշխանությունը պահելու համար. Արցախի ԱԺ պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում քաոս է ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը ՆԳ նախարարը քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել Գուրգեն Արսենյանը ՔՊ-ից նեղացած է 15-օրյա ժամկետում տուգանքը վճարելու դեպքում կկիրառվի 30 տոկոսի նվազեցում. ՆԳՆ Զույգերը, որոնք միասին ալկոհոլ են խմում, ավելի երկար են ապրում միասին Ցուցարարները գոմաղբ են թափել ամերիկացի պաշտոնյաների տների մոտ Պեսկովը պատմել է «Крокус»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Պուտինի անցկացրած անքուն գիշերվա մասին «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Արթուր Աբրահամ․ Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր Օրվա խորհուրդ Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է. «Հրապարակ» Սրանք անցան պլան Բ-ին. Գառնիկ Դանիելյան ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել. ՀՀ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի հայտարարություններին «Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո լծվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթացին Օրենքի խախտմամբ աշխատանքից ազատվածներին նախարարությունները 436 մլն դրամ հարկադիր պարապուրդի գումար են վճարել Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների Ոսկերչության ոլորտի կասկածելի աճը շարունակում է «բարձր տնտեսական աճ» ապահովել Զախարովան՝ Ուկրաինային ադրբեջանական զենք մատակարարելու մասին՝ նման տեղեկությունները մանրակրկիտ ստուգվում են Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սեւեռումը հասել է Դիլիջան Տարածքներ զիջելը դե ֆակտո տարածքային փոփոխությունների է հանգեցնում․ Գևորգ Դանիելյան Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ Նախկին ԱԱԾ-ականները՝ Զվարթնոցից ռուս սահմանապահներին հանելու մասին «Ճակատագրական չաթը». ինչո՞ւ են հրաժարական տվել 4 դատավորները Թալիբները նախատեսում են քարկոծելով մահապատժի ենթարկել կանանց դավաճանության համար Հետազոտողները վերծանել են ացտեկների տեքստերը, որոնք պատմում են մայրաքաղաքի հիմնադրման և իսպանացիների ներխուժման մասին Գիտնականները արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը Իտալական լճում «առաջադեմ տեխնոլոգիաներով» կառուցված հնագույն նավակներ են հայտնաբերվել Մենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում, այլ` երթուղի, որը Ադրբեջանի արևմտյան շրջանները ՀՀ-ի Սյունիքի մարզով կապում է Նախիջևանի հետ․ Զախարովա Թիվ 130 դպրոցի՝ յուրացումների մեջ մեղադրվող տնօրենն ազատվեց աշխատանքից 29-ամյա երիտասարդը կալանավորվել է դանակով համաքաղաքացու սպանության փորձի և վերջինիս փեսային մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքով Փնտրելու կարիք չկա, այդ մարդիկ Տավուշում սպասում են ձեզ. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին 153 մլն ռուբլի. ՌԴ-ում բանկի փոխնախագահին թալանել են սեփական բանկում Ոստիկանության պաշտոնատար անձ կաշառք է ստացել ապօրինի հատված փայտանյութի տեղափոխման դիմաց Crocus City Hall-ը գրավադրվել է Գազպրոմբանկում
Հարցում

Ինչով է հիպոթեքի շուկան ոգեւորել վարչապետին. Կքաշի՞ արդյոք հիպոթեքը շինարարությանը

«168 ժամ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանին այնքան են ոգեւորել հիպոթեքային շուկայում արձանագրված զարգացումները, որ պահը բաց չթողեց հրավիրած մամուլի ասուլիսը սկսելու այս ոլորտի վերաբերյալ որոշ ցուցանիշների հրապարակմամբ։ Ըստ այդմ` «2019թ. փետրվարին 2018թ. փետրվարի համեմատ Հայաստանում հիպոթեքային վարկերի ծավալն աճել է 100 տոկոսով»։

Թվում էր, թե նույն ոգեւորությամբ պիտի հրապարակվեր նաեւ աճի ցուցանիշների թվային պատկերը։ Սակայն վարչապետը խուսափեց դա անել։


Պաշտոնական տվյալներով, անցած տարվա փետրվարին հիպոթեքային շուկայում առեւտրային բանկերի վարկային պորտֆելը կազմել էր 207 մլրդ 464 մլն դրամ։ Նախորդ ամիս այն 207 մլրդ 452 մլն դրամ էր։ Այլ կերպ ասած, անցած տարվա փետրվարին բանկերի հիպոթեքային վարկերի պորտֆելն ավելացել էր ընդամենը 12 մլն դրամով։

Իհարկե, սա դեռ չի նշանակում, թե փետրվարին հենց այդքան հիպոթեք է տրամադրվել։ Խոսքը բացարձակ տարբերության մասին է։ Անշուշտ, եղել են նաեւ մարումներ։

Վերջին շրջանում իսկապես նկատելի է հիպոթեքային վարկավորման ակտիվացում։ Այսպես` 2019թ. հունվարին բանկերի հիպոթեքային վարկերի պորտֆելը կազմել է ավելի քան 257 մլրդ դրամ։ Սա 50 միլիարդով գերազանցում է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը։ Բանկերի հիպոթեքային վարկերի պորտֆելն այդ մեկ տարվա ընթացքում ավելացել է 24 տոկոսով։

Եթե հավատալու լինենք Նիկոլ Փաշինյանին, ապա «այսօրվա դրությամբ հիպոթեքային վարկավորման պորտֆելի ծավալն աճել է 30 տոկոսով»։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ մասնագետների գնահատմամբ՝ սա ահռելի աճ է, որն իր հետեւից քաշելու է շինարարությանը` ազդելով նաեւ կյանքի որակի վրա։

Այդպե՞ս կլինի, թե՞ ոչ, ժամանակից առաջ չընկնենք։ Հատկապես որ, նախորդ տարվա պատկերն այնքան էլ դրա օգտին չէ. չնայած հիպոթեքային վարկավորման աճի ծավալների գրեթե կրկնակի ավելացմանը, շինարարության աճի տեմպը տարվա ընթացքում գնալով նվազեց։ Եթե տարեսկզբին այն հասնում էր 23-24 տոկոսի, ապա արդեն տարեվերջին կազմեց հազիվ 4,5 տոկոս։ Առանձին ամիսներին նույնիսկ անկում գրանցվեց։

Այս տարվա սկզբին Վիճակագրական կոմիտեն ավելի քան 22 տոկոս աճ է գրանցել շինարարության ոլորտում։ Ընդհանուր առմամբ՝ Հայաստանում իրականացվել են 10,7 մլրդ դրամի շինարարական աշխատանքներ։

Հիշեցնենք, որ անցած տարվա նույն ամսին դրանք կազմել էին 9,3 մլրդ դրամ։

Այլ կերպ ասած, շինարարության ծավալներն ավելացել են ընդամենը 1,4 մլրդ դրամով, որը համարժեք է 14 տոկոս աճի։ Թե վիճակագրական ծառայությունն ինչպես է ստացել 22 տոկոս, այլ հարց է։ Հավանաբար վերանայվել են անցած տարվա ցուցանիշները եւ նվազեցվել։

Ինչի՞ հաշվին է տարեսկզբին արձանագրվել շինարարության ծավալների ավելացումը։

Հրապարակված ցուցանիշները վկայում են, որ դրանում էական են եղել հատկապես միջազգային վարկերով իրականացված շինարարական աշխատանքները։ Դրանք ավելացել են 12 անգամ` կազմելով 3,3 մլրդ դրամ։

Մասնավորապես 14,3 անգամով աճել է ոլորտում ռուսական կապիտալի մասնակցությունը։ Խոսքը հավանաբար Ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման նպատակով տրամադրված վարկային միջոցների իրացման մասին է։ Հունվարին դրանք կազմել են գրեթե 1,4 մլրդ դրամ։

Պակաս կտրուկ աճեր չեն գրանցվել նաեւ այլ ֆինանսական կազմակերպությունների հատկացրած վարկային գումարներով իրականացված շինաշխատանքների դեպքում։ Ասենք` Համաշխարհային բանկի վարկերով 13,9 անգամ ավելի շատ աշխատանք է կատարվել, քան անցած տարվա հունվարին։ Գումարը կազմել է 920 մլն դոլար։ ԱԶԲ միջոցներով իրականացվել է 2,7 անգամ ավելի շինարարական աշխատանք։

Վարկերն ըստ էության փոխարինել են ուղղակի ներդրումներին։ Պատահական չէ, որ կազմակերպության կողմից իրականացված շինարարության ծավալները ոչ միայն չեն ավելացել, այլեւ կրճատվել են ավելի քան 18 տոկոսով։ Ոլորտում օտարերկրյա ներդրումները նվազել են 70 տոկոսով։

Չնայած վարչապետի ոգեւորությանը, սա, անշուշտ, վատ ազդակ է։ Հատկապես որ, Հայաստանում իրականացվող շինարարական աշխատանքներում կազմակերպությունների մասնակցությունն ամենամեծն է։ Այն հասնում է գրեթե 50 տոկոսի։

Կազմակերպությունների կողմից իրականացվող շինաշխատանքների ծավալի նվազումը վկայում է, որ այստեղ վերստին խնդիրներ են ի հայտ եկել։ Ըստ էության, ոլորտում գործող ընկերությունները սկսել են զգուշություն ցուցաբերել։ Դրա համար նրանք, հավանաբար, պատճառներ ունեն։ Իշխանափոխությունից հետո կառավարության գործողությունները ոչ միայն վստահություն չեն ներշնչում, այլեւ երբեմն մտահոգություններ են առաջացնում։

Գոնե լավ է, որ պահպանվել է բնակչության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների աճը։ Դրանք կազմել են 1 մլրդ 751 մլն դրամ։ Նախորդ տարվա ցուցանիշը 1 մլրդ 717 մլն դրամ էր։ Փաստացի տարբերությունը 34 մլն դրամ է, ինչը գրեթե 2 տոկոսով է ավել 2018թ. ցուցանիշից։ Թեեւ պաշտոնական վիճակագրությունն արձանագրել 7,9 տոկոս աճ` հավանաբար առաջնորդվելով վերանայումների տրամաբանությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan