ՆԱՏՕ-ի դռները բաց են բոլորի, այդ թվում՝ Վրաստանի և Ուկրաինայի համար. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքի դռները բաց են բոլոր երկրների, այդ թվում՝ Վրաստանի և Ուկրաինայի համար:
Ինչպես նշում է apsny.ge կայքը, գլխավոր քարտուղարն այդ մասին ասել է Մարշալի հիմնադրամում ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականության մասին ելույթի ժամանակ:
«Դաշինքի դռները բաց են, մենք կշարունակենք աշխատել այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Բոսնիան և Հերցեգովինան, Վրաստանն ու Ուկրաինան»,- ասել է Ստոլտենբերգը:
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի ընդլայնումը սադրանք չէ, և այդ գործընթացն ուղղված չէ այլ երկրների դեմ:
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մարտի 24-ին Վրաստան կայցելի: