Ալիևը սելֆի է արել անցորդների հետ․ Ադրբեջանում տոն է
Ադրբեջանում այս օրերին նշում են իսլամական տոներից Նովրուզ Բայրամը՝ Նոր տարին։ Այդ կապակցությամբ երկրի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ ու մի քանի տասնյակ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է տոնական հանդիսությունների վայր։
Այնտեղ Ալիևը թույլ է տվել, որ մարդիկ մոտենան ու սելֆի անեն իր ու կնոջ հետ։
Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են այդ ամենին անվտանգության աշխատակիցները հետևում փոքր հեռավորությունից՝ թույլ տալով, որ ստեղծվի տպավորություն, թե Ալիևը հնարավորություն է տվել մարդկանց մոտենալ իրեն ու ազատ շփվել։