Համացանցում է հայտնվել Թեհրանի օդանավակայանում այրվող օդանավի վայրէջքը ցուցադրող տեսանյութը
Համացանցում է հայտնվել Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում Iran Air ավիաընկերության օդանավի վթարային վայրէջքի տեսանյութը, գրում է ria.ru-ն:
Տեսանյութում կարելի է տեսնել վառվող օդանավը:
Որոշ լրատվամիջոցներ նշում են, որ Քիշ կղզուց Թեհրան ուղևորված օդանավի վթարային վայրէջքի պատճառը վայրէջքի սարքերի հետ կապված անսարքությունն է եղել:
Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել: Հրդեհը մարվել է հրշեջ ծառայության աշխատակիցների կողմից:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, ինքնաթիռի 100 ուղևորներն էլ տարհանվել են: Հաղորդվել էր, որ կրակը բռնկվել է վայրէջքի պահին, երբ օդանավի շասիներից մեկը հարկ եղածի պես չի բացվել, այնուհետև իրավիճակը կարգավորվել է:
«Մեհրաբադ» միջազգային օդանավակայանը համարվում է Թեհրանի երկու օդանավակայաններից մեկը:
A #Fokker 100 belonging to #IranAir caught fire on landing at #Tehran's Mehrabad Airport on Tuesday but all 100 passengers were evacuated without injury.
— Hossein Aghaie (@Haghaie) 19 марта 2019 г.
The pilot was unable to open the back wheels of the plane.#sanctions #Iran pic.twitter.com/f7RXD9yxiX